Ծննդոց գրքի մեկնություն 42:25

Ա․ Լոպուխին

25-26. Եվ Հովսեփը նրանց պարկերը ցորենով լցնել, յուրաքանչյուրի արծաթն իր պարկի մեջ դնել և նրանց ճանապարհի համար պաշար տալ հրամայեց։ Եվ այդպես էլ արվեց։ [25] Նրանք իրենց հացը դրեցին իրենց էշերի վրա և հեռացան այդտեղից։ (Սինոդական թարգ․)
   
   Հովսեփն առատորեն պարենավորում է եղբայրներին հացով (ոչ միայն ամեն մեկին մի պարկ, այլ այնքան, ինչքան կարող էր տեղավորվել ամեն մեկի բեռի մեջ) և դրա հետ մեկտեղ, ենթադրաբար, երկրորդ անգամ Եգիպտոս գալու ժամանակ եղբայրներին ֆինանսական նեղություններից ազատել ցանկանալով՝ հրամայում է հացի գումարը դնել ամեն մեկի պարկի մեջ, ինչն էլ պատճառ  դարձավ եղբայրների  նոր շփոթության համար։
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) Յովսէփը հրամայեց, որ նրանց պարկերը լցնեն ցորենով, իւրաքանչիւրի արծաթը դնեն իր պարկի մէջ եւ ճանապարհի պաշար տան: Այդպէս էլ արեցին:
(Արարատ թարգ․) Հովսեփը հրամայեց, որ նրանց պարկերը լցնեն ցորենով, յուրաքանչյուրի դրամը իր քսակի մեջ դնեն և ճանապարհի համար պաշար տան նրանց: Եվ այդպես արեցին:
(Գրաբար) Եւ առ ի նոցանէ զՇմաւոն, կապեաց առաջի նոցա: Եւ ետ հրաման Յովսէփ լնուլ զամանս նոցա ցորենով. եւ դնել զարծաթն իւրաքանչիւր ի քրձի իւրում. եւ տալ նոցա պաշար ի ճանապարհ. եւ եղեւ նոցա այնպէս: