Ա․ Լոպուխին
Եվ այդ մարդիկ վախեցան, որ իրենց բերեցին Հովսեփի տուն և ասացին. «Նախորդ անգամ մեր պարկերում մեզ վերադարձված արծաթի պատճառով է, որ մեզ բերեցին այստեղ, որպեսզի մեզ խուզարկեն։ Նրանք մեզ վրա կհարձակվեն, մեզ կստրկացնեն և կտիրանան մեր էշերին»։ [18] (Սինոդական թարգ․)
 
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 43:16
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Այս մարդիկ տեսնելով, որ իրենց տարան Յովսէփի տունը, ասացին. «Նախորդ անգամ մեր պարկերում մեզ վերադարձուած արծաթի պատճառով է, որ մեզ բերեցին այստեղ, որպէսզի մեզ խուզարկեն: Նրանք մեզ վրայ կը յարձակուեն, մեզ կը ստրկացնեն եւ կը տիրանան մեր էշերին»:
(Արարատ թարգ․) Եվ երբ իրենց Հովսեփի տուն էին տանում, մարդիկ վախեցան, ու միմյանց ասացին. «Մեզ տանում են նախորդ անգամ մեր պարկերում վերադարձած դրամների համար, որպեսզի հարձակվեն մեզ վրա, խուզարկեն մեզ, ծառաներ դարձնեն ու վերցնեն մեր էշերը»:
(Գրաբար) Եւ տեսեալ արանցն եթէ տարան զնոսա ի տուն Յովսէփայ, ասեն. Վասն արծաթոյն որ դարձաւ յամանս մեր զառաջինն, մտանեմք անդր, առ ի խուզելոյ զմեզ. արկանել ի վերայ մեր, եւ առնուլ զմեզ ի ծառայս, եւ զէշս մեր:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: