Ա․ Լոպուխին
Հովսեփը չկարողացավ իրեն զսպել իր շուրջը գտնվող բոլոր եգիպտացիների ներկայությամբ և ասաց. «Հեռացրե՛ք բոլորին ինձանից»: Երբ նրանցից ոչ ոք չմնաց նրա մոտ, նա եղբայրներին հայտնեց իր ով լինելը: [1] (Սինոդական թարգ․)
Բուռն զգացմունքներն ու զգացողությունները, որոնք լցնում էին Հովսեփի հոգին և երկար ժամանակ զսպվում նրա կողմից, այժմ պետք է արտահայտվեին իրենց բնույթին համապատասխան՝ եղբայրների առաջ բացահայտվելով: Այս գործողության կամ իր եղբայրական սիրո բացահայտման ժամանակ Հովսեփը, բնականաբար, չէր ցանկանում որպես վկա ունենալ իր եգիպտացի ծառաներին և ենթականերին (հմմտ. Հակոբի ժամադրությունը Ռաքելի հետ, գլուխ 29, հատկապես 6-7 համարները և մեր դիտարկումներն այդ մասին), ուստի հեռացնում է նրանց՝ հնարավոր է նաև չցանկանալով նրանց իր եղբայրների հանցանքին վկա դարձնել:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Յովսէփը չկարողացաւ իրեն զսպել իր շուրջը գտնուող բոլոր եգիպտացիների ներկայութեամբ եւ ասաց. «Բոլորին դո՛ւրս հանէք»: Երբ նրանցից ոչ ոք չմնաց նրա մօտ, նա եղբայրներին յայտնեց իր ով լինելը:
(Արարատ թարգ․) Եվ Հովսեփը չկարողացավ զսպել իրեն իր մոտ բոլոր կանգնածների առջև և աղաղակեց. «Հեռացրե՛ք բոլորին այստեղից»: Եվ երբ Հովսեփի մոտ ոչ ոք չկար, նա իրեն հայտնեց իր եղբայրներին:
(Գրաբար) Եւ ոչ կարաց Յովսէփ ժոյժ ունել առաջի ամենեցուն` որ շուրջ զնովաւն կային. այլ ասէ` Հանէք զամենեսին արտաքս յինէն: Եւ չկայր եւս ոք անդ առ նմա` յորժամ ետ ծանաւթս եղբարց իւրոց:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: