Ծննդոց գրքի մեկնություն 45:19

Ա․ Լոպուխին

Քեզ էլ հրամայում եմ նրանց ասել. «Եգիպտացիների երկրից առե՛ք սայլեր ձեր մանուկների ու կանանց համար և ձեր հորը վերցնելով՝ բերե՛ք այստեղ»: [19] (Սինոդական թարգ․)
   
   Չնայած որ լեռնային Սիրիայում և Պաղեստինում կառքեր գրեթե չէին օգտագործվում, բայց Ասորա−Բաբելոնում և ավելի ուշ Եգիպտոսում դրանց լայն կիրառությունը (Ծննդ. 41:42, 43) կասկածից վեր է: Ինչպես ասորական, այնպես էլ եգիպտական կառքերը հուշարձանների վրա պատկերվում են երկանիվ և հետևի կողմից մուտքով: Եգիպտոսում սովորաբար կառքերին լծվում էին ձիեր, որոնք այստեղ հայտնվել են ոչ ուշ, քան 12−րդ դինաստիայի ժամանակաշրջանում:
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Դու այսպիսի կարգադրութիւն կ՚անես. «Եգիպտացիների երկրից առէ՛ք սայլեր ձեր մանուկների ու կանանց համար եւ ձեր հօրը վերցնելով՝ բերէ՛ք այստեղ:
(Արարատ թարգ․) Նաև քեզ հրաման կա, որ նրանց ասես. “Այսպես արեք. Եգիպտոսի երկրից կառքեր առեք ձեր երեխաների ու ձեր կանանց համար, վերցրե՛ք ձեր հորը ու եկե՛ք:
(Գրաբար) Եւ տուր զայս հրաման. տացես առնուլ յերկրէս Եգիպտացւոց սայլս, մանկանց եւ կանանց ձերոց. եւ առեալ զհայրն ձեր ածիցէք: