Ծննդոց գրքի մեկնություն 5:9

Ա. Լոպուխին

9-11․ Ենոսը հարյուր իննսուն տարեկանում ծնեց Կայնանին։ [9]Կայնանին ծնելուց հետո Ենոսն ապրեց ևս յոթը հարյուր տասնհինգ տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր։ Ենոսը մեռավ՝ ապրելով ինը հարյուր հինգ տարի։ (Սինոդական թարգ․)

   

   Ծնեց Կայնանին ... Այս նահապետի անվան բանասիրական ստուգաբանությունը բացահայտում է Կայեն անվան հետ իմաստային նմանությունը, այն է՝ «ձեռք բերում, տիրապետում», սա բնականաբար, այդ բարեպաշտ սեթականի վրա ոչ մի դատապարտելի ստվեր չի գցում, քանի որ հենց Կայեն անունն իր բովանդակությամբ նշանակում է՝ երևելի, լուսավոր (Ծննդ. 4:1):
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Ենոսը հարիւր իննսուն տարեկանին ծնեց Կայնանին:
(Արարատ թարգ․) Եվ Ենոսն ապրեց իննսուն տարի և ծնեց Կայնանին:
(Գրաբար) Եւ եկեաց Ենովս ամս հարևր և իննըսուն, և ծնաւ զԿայնայն։