Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Որովհետև որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ կլինի ձեր սիրտը»։
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 6:20
Հովհաննես Ծործորեցի (†1338)
քանի որ, ուր ձեր գանձերն են, այնտեղ եւ ձեր սրտերը կը լինեն:
Որովհետև ուր ձեր գանձերն են, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի:
Թեկուզ այլ վարձատրություն չունենաս էլ, այդքանը բավական է, ասում է [Տերը], որովհետև երկրի վրա լինելով՝ երկնայինների հետ ես ճեմում: Եվ «սիրտ» է կոչում իշխանական [մասդ], ուստի միտքդ, ազատվելով երկրային զբաղմունքներից, իր ազգակցի հետ է միաբանվում և երկնային [բարիքների] հույսով թեթևանալով տաժանելի կրքերի ծանր բեռներից՝ առաքինության լուծը հեշտությամբ կրում: Երկրի վրա գանձեր չդիզելու [պատվերով Տերը] սովորեցնում է նաև նյութական ունեցվածք [չհավաքել]. ոչ միայն չթաղել ու չհորել, այլև երկրի վրա չկատարել բոլոր այն ծախսերը, որ երկրային բաների համար են, այսինքն՝ ապարանքների շինության, [շքեղ] տների կառուցման, պերճ հագուստի, անասունների հոտերի ու նախիրների կուտակման, որովհետև այս բոլորը ենթակա է փտման, դարանակալ գողերի նյութ է և [ուրիշներին] զրկելու պատճառ, որը համարվում է ավելի մեծ գողություն: Իսկ եթե մեկն ասի. «Եթե սրանք դյուրամաշ են և ցեցերից ու ուտիճներից փչացվում են կամ հիվանդության ու ցավերի պատճառով սպառվում, ապա ոսկին պահվելիս ազնվանում է և հորվելիս աճում», թող այդպիսին իմանա, որ հույժ անմտաբար է խորհում: Ի՞նչ օգուտ հողից մեծ տաժանմամբ ոսկի հանելուց և դարձյալ այն նրան խառնելուց: Նաև՝ թեև ցեցից այն չի ուտվում, սակայն շատերի նախանձի առարկա է դառնում, գողերն էլ [այն հափշտակելու համար] անցք են բացում:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
քանի որ, ուր ձեր գանձերն են, այնտեղ եւ ձեր սրտերը կը լինեն:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 6:19
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: