Ծննդոց գրքի մեկնություն 7:11

Ա. Լոպուխին

Նոյի կյանքի վեցհարյուրերորդ տարում, երկրորդ ամսի տասնյոթին (քսանյոթին) ժայթքեցին մեծ անդունդի բազում աղբյուրները, բացվեցին երկնքի պատուհանները: (Սինոդական թարգ․)[11]

   

   Երկրորդ ամսի տասնյոթին (քսանյոթին)…Հրեաներն ունեցել են երկու տեսակ տարի, մեկը` սրբազան, որ սկսվում էր նիսան ամսից (մարտ-ապրիլ), մյուսը` քաղաքացիական, որ սկսվում էր տիշրի ամսից (սեպտեմբեր-հոկտեմբեր): Առաջինի գոյության մասին առավել որոշակի տվյալներ  հանդիպում են միայն Մովսիսական օրենքի դարաշրջանից (Ելք 12:2, 13:4, 23:15, երկ. օրենք 16:1), ուստի գիտնականները ենթադրում են, որ հնագույն ժամանակներում գոյություն է ունեցել միայն մեկը` քաղաքացիական ժամանակի հաշվառումը` սկսած աշնանային գիշերահավասարից (Հոովսեփիոս Փլաբիոս, րաբբի Քիմհի, Ռոզենմյուլլեր, Քեյլ և այլք): Սա հիմք ընդունելով` կարելի է ենթադրել, որ ջրհեղեղն սկսվել է մերհեշվանա ամսի տասնյոթին, ինչը, ըստ մեր հաշվարկի, համընկնում է նոյեմբերի առաջին օրերին:

   Մեծ անդունդի բազում աղբյուրները…Սույն բնորոշմամբ ակնհայտորեն նշվում է այն ջուրը, որ փակված է երկրի ընդերքում, և որը հավանաբար հրաբխային ուժերի հատուկ ներգործությամբ վիթխարի քանակով մակերես է դուրս եկել:

   Բացվեցին երկնքի պատուհանները…Անձրևային հորդառատ հեղեղի այս շլացնող և հուժկու տեսարանը լիովին համապատասխանում է երկնքի մասին Աստվածաշնչյան այն հաեյցակետի հետ, որ ունեին սեմերը, ում համար երկնքի հաստատությունը պատկերվում էր համատարած վրանի կամ ծածկի տեսքով` տարածված երկրի վրա:
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Նոյի կեանքի վեցհարիւրերորդ տարում, երկրորդ ամսի քսանեօթին ժայթքեցին ստորգետնեայ բազում աղբիւրներ, բացուեցին երկնքի ջրվէժները:
(Արարատ թարգ․) Նոյի կյանքի վեցհարյուրերորդ տարվա երկրորդ ամսվա տասնյոթերորդ օրը, նույն օրը ժայթքեցին մեծ անդունդի բոլոր աղբյուրները, և բացվեցին երկնքի սահանքները:
(Գրաբար) Յամին վեցհարիւրորդի կենացն Նոյի. յեւթներորդում ամսեանն ի քսան և եւթն ամսոյն. և պատառեցան ամենայն աղբիւրք անդնդոց բազմաց. և սահանք երկնից բացան։