Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Եվ դու ինչո՞ւ ես նայում եղբորդ աչքի միջի շյուղին, իսկ քո աչքի միջի գերանը չես նկատում»։
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 7:1
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Ինչո՞ւ քո եղբօր աչքի մէջ շիւղը տեսնում ես, իսկ քո աչքի մէջ գերանը չես տեսնում.
Ինչո՞ւ եղբորդ աչքի միջի շյուղը տեսնում ես և քո աչքի միջի գերանը չես տեսնում:
[Սրանով Տերը] մեկնեց նախորդ [խոսքը] և ասես սաստելով ասում է՝ ինչո՞ւ ես այդպես անում. ուրիշների չնչին հանցանքների դեմ խիստ թշնամանում ես, իսկ քո ավելի մեծ մեղքերն անտեսում: Այսպիսիներին է ողբում մարգարեն. «Վա՜յ նրանց, ովքեր երկար պարանով ձգում են իրենց անօրինությունները» (Ես. 5։18), որովհետև սա անելով՝ երկու հանցանք ես գործում. մեկը՝ որ [եղբորդ] ավելի փոքր [հանցանքը] տեսնում ես, և երկրորդ՝ որ քո ավելի մեծը չես տեսնում: Ուստի եթե սրատես ես, նայիր մեծի՛ն, քանի որ հեշտությամբ է երևում, իսկ եթե կույր ես, ծածկիր փոքրը, քանի որ դժվարությամբ է երևում: Իսկ դու հակառակն ես անում, որով պարզ հասկացվում է, որ կամովին ես չարը գործում:
[Տերն] «աչք» է կոչում միտքը, իսկ «շյուղ» ու «գերան»՝ մեղքերը՝ ըստ առաքյալի թե՝ «Փայտ, խոտ, եղեգ» (Ա Կոր. 3։12): Սրանով նաև ակնարկում է, որ հանցանքը կուրացնում է միտքը, ինչպես շյուղն ու գերանը՝ աչքերը: Ինձ թվում է՝ այսպիսին են այն աշխարհականները, ովքեր երբ տեսնում են՝ վանականները [սահմանվածից] ավելի հագուստ ունեն կամ մի փոքր պարարտ կերակուր են ուտում, օրենքներն են հիշեցնում ու մեղադրում, իսկ իրենք բյուր հափշտակություններ են կատարում և չեն տեսնում՝ չհասկանալով, որ իրենց վրա [գալիք] կրակն են շատացնում:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Ինչո՞ւ քո եղբօր աչքի մէջ շիւղը տեսնում ես, իսկ քո աչքի մէջ գերանը չես տեսնում.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 7:1
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: