Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 7:4

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Կամ ինչպե՞ս ես եղբորդ ասում. «Թող ես շյուղն աչքիդ միջից հանեմ», երբ ահա քո աչքի մեջ գերան կա»։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 7:1

   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

կամ ինչպէ՞ս քո եղբօրն ասում ես՝ թո՛ղ որ հանեմ այդ շիւղը քո աչքից, եւ ահա քո աչքում գերան կայ:

   
    Կամ ինչպե՞ս ես եղբորդ ասում. «Թող շյուղը հանեմ աչքիցդ», երբ ահա քո աչքի մեջ գերան կա:

    Բարկությանը զարմանք է խառնում, թե ինչպե՞ս ես համարձակվում այդպես վարվել: Եվ երկու բան է սովորեցնում. առաջին՝ թե ինչպե՞ս ես ուրիշի շյուղը տեսնում՝ հանելու համար, երբ [աչքիդ միջի] գերանի պատճառով կուրացած ես, և երկրորդ՝ չափազանց լիրբ ես, ասում է, որ թողած քոնը, որ մեծ ու շատերի օգնության կարիքն ունի, նրա ունեցածի մասին ես հոգում, որից ազատվել նա ինքն էլ կարող է և քո օգնության կարիքը չունի: Իսկ «կա» ասելով՝ [Տերը] ցույց է տալիս մեղքի մեջ հաստատուն լինելը, ինչ պատճառով այն դժվար է հեռացնել:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

կամ ինչպէ՞ս քո եղբօրն ասում ես՝ թո՛ղ որ հանեմ այդ շիւղը քո աչքից, եւ ահա քո աչքում գերան կայ:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 7:1