Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Իսկ նրանք դուրս ելան և Նրա համբավը տարածեցին այդ ողջ երկրով մեկ»։
 
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 9:30
 
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Իսկ նրանք ելան եւ նրա համբաւը տարածեցին ամբողջ այդ երկրում:
 
 Իսկ նրանք դուրս եկան և հռչակեցին Նրան այդ ամբողջ երկրով:
 Տես, թե ինչպե՛ս իմաստնացան այն սաստից. որովհետև ոչ թե իրենց, այլ Նրա՛ն էին ավետարանում և Նրա հրաշքը հռչա կում: Եվ ի՞նչ էին ասում, եթե ոչ այն, որ աշխարհ է եկել Հիսուս Քրիստոսը՝ Դավթի Որդին, Իսրայելի փրկիչը:
 Նաև՝ թեև [Տերը] սրանց ասաց. «Թող ոչ ոք չիմանա», իսկ այլուր՝ «Գնա պատմի՛ր Աստծո փառքը» (հմմտ. Ղուկ. 9։60), սակայն [Իր ասածին] չի հակասում: Այլ խրատում է, որ ինքներս մեզ չմեծարենք, և եթե ուրիշները մեծարեն [մեզ], չընդունենք, սակայն եթե եղածն Աստծո փառքի համար է, բոլորին ստիպենք ու դեպի այն հորդորենք:
 
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Իսկ նրանք ելան եւ նրա համբաւը տարածեցին ամբողջ այդ երկրում:
 
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 9:27
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: