Եզեկիելի մարգարեության մեկնություն 10։3

Ա. Լոպուխին

«Քերովբեները կանգնած էին տան աջ կողմում, երբ այդ մարդը ներս մտավ, և ամպը լցրեց ներքնագավիթը»։ [3] (Սինոդական թարգ․)
   

   Այս համարը, ինչպես և հաջորդող երկու համարները, կազմում են պարենթեզիս (երկրորդական գաղափարների զետեղում հիմնականների միջև):

   «Տան աջ կողմում» - այսինքն՝ տաճարի հարավային հատվածում՝ սրբարանի ու սրբություն սրբոցի շինությունների մոտ։ Ինչո՞ւ հարավային կողմում, քանի որ, հավանաբար, արևելյան՝ գլխավորը հատվածը, որը գտնվում էր սրբարանի մուտքի դիմաց, զբաղեցնում էին արևապաշտները և այդ վայրն այժմ ծածկված էր դիակներով, իսկ հյուսիսային կողմը պղծված էր նախանձի կուռքի պատճառով։ Բացի այդ, տաճարի հարավային կողմում տարածվում էր քաղաքը, և այնտեղից հնարավոր կլիներ հետևել քաղաքում իրականացվող պատժին։

   «Երբ այդ մարդը ներս մտավ» - այդ մարդը, այսինքն՝ ամենաբարձր դասի հրեշտակը․ այս նկատառումը կարող է այն միտքն արթնացնել, որ տեսիլքի ժամանակ քերովբեներն այդ վայրում չեն եղել, այլ փոխել են իրենց գտնվելու վայրը:

   «Եվ ամպը լցրեց ներքնագավիթը» - քանի որ այնտեղ էին գտնվում քերովբեները՝ իրենց վերևում գտնվող Տիրոջ փառքով, որի դրսևորման գլխավոր «եղանակը» ամպն էր. հետևաբար, երբ հաջորդող համարում Տիրոջ փառքն անցնում է տաճարի շեմը, ամպը լցվում է հենց տաճարի մեջ:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Եւ նա մտաւ իմ աչքի առաջ: Երբ մարդը մտնում էր, քերովբէները կանգնած էին տաճարի աջ կողմում. ծխի ամպն էլ լցրել էր ներքնասրահը:
(Արարատ թարգ․) Այն մարդու մտնելու ժամանակ քերովբեները կանգնած էին տան աջ կողմում, և ամպը լցրեց ներքնագավիթը։
(Գրաբար) Եւ քերովբէքն կային ընդ աջմէ տաճարին ՛ի մտանե՛լ առնն և ամպն ելից զսրահն ներքին: