Եզեկիելի մարգարեության մեկնություն 11։3

Ա. Լոպուխին

«Ասելով՝ «Ժամանակը դեռ մոտ չէ՞․ տներ ենք կառուցելու. այն կաթսան է, մենք էլ՝ միսը»»։ [3] (Սինոդական թարգ․)
   

   «Ժամանակը դեռ մոտ չէ՞» - նկատի ունի Հրեաստանի անկումը։

   «Տներ ենք կառուցելու» - ասել է թե՝ պաշարումը հաջող ավարտ է ունենալու․․․Եբրայեցերենում այս արտահայտությունը թույլ է տալիս ընդունելի համարել նաև հետևյալ թարգմանությունը, ուր խոսվում է «մի նոր տուն կառուցելու» մասին՝ նկատի ունենալով այն, որ Նաբուգոդոնոսորի առաջին պաշարումից հետո Երուսաղեմը նորից կառուցվեց ու վերանորոգվեց, և նույնը տեղի է ունենալու նաև երկրորդ պաշարումից հետո:

   «Այն (քաղաքը) կաթսան է, մենք էլ՝ միսը» - պաշարման կրակի որքան էլ որ դժվար լինի, միևնույն է քաղաքի ամուր պարիսպները մեզ մահից կպաշտպանեն ճիշտ այնպես, ինչպես կաթսայի պատերն են միսն այրվելուց պաշտպանում։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) եւ ասում են. «Այս տները նոր շինուած չեն, այլ այս քաղաքը մի կաթսայ է, մենք էլ՝ միս»:
(Արարատ թարգ․) Եվ ասում են. Ժամանակը չէ՞, որ տներ կառուցենք. այս քաղաքը կաթսան է, մենք էլ՝ միսը։
(Գրաբար) և ասեն. Ո՛չ եթէ նորո՛գ ինչ շինեալ են տունքս, այլ սա՛ է կաթսա՝ և մեք մի՛ս։