Եզեկիելի մարգարեության մեկնություն 12։7

Ա. Լոպուխին

«Եվ ես այնպես արեցի, ինչպես որ հրամայվել էր ինձ. իրերս դուրս հանեցի ցերեկով՝ որպես տարագրության համար անհրաժեշտ իրեր, իսկ երեկոյան ձեռքով ինձ համար անցք փորեցի պատի մեջ, մթության մեջ վերցրի բեռը և ուսերիս վրա առա նրանց աչքերի առաջ»։ [7] (Սինոդական թարգ․)
   

   Աստծո հրամանների կատարման մասին այս հանգամանալից պատմությամբ մարգարեն ցանկանում է մատնանշել դրանք իրագործման ճշգրտությունը:

   «Ձեռքով» - քանի որ եբրայեցերեն բնագրում այս բառն օգտագործված է առանց լրացումի, հետևաբար սա չի նշանակում, թե՝ առանց որևէ գործիքի օգնության (օրինակ՝ որպեսզի լսելի չլինի կամ էլ շտապելու պատճառով), այլ այստեղ նկատի է առնվում սեփական ձեռքով կամ ուժով գործելու հանգամանքը (ինչպես Եսայու մարգարեության 28:2-րդ համարի պարագայում էր). հազիվ թե առանց գործիքի հնարավոր լիներ պատի մեջ ճեղք բացել, չէ՞ որ «Եզեկիելը Ճապոնիայում չէր բնակվում» (Կրեչմար)։ Հունարեն մի շարք ձեռագրերում այս բառը բացակայում է։
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․)Եւ ամէն բան այնպէս արեցի, ինչպէս որ պատուիրել էր ինձ Տէրը. ցերեկը գերու հագուստ գցեցի վրաս, երեկոյեան իմ ձեռքով պատը փորեցի. ու նրանց աչքի առաջ գաղտագողի, կուզէկուզ էի գնում:
(Արարատ թարգ․) Եվ ես այնպես արեցի, ինչպես որ հրամայվել էր ինձ. իրերս դուրս հանեցի ցերեկով՝ որպես տարագրի գույք, և իրիկունը ձեռքով ինձ համար պատը փորեցի, մթնած ժամանակ դուրս եկա՝ ուսի վրա կրելով նրանց աչքի առաջ։
(Գրաբար) Եւ արարի այնպէս ըստ ամենայնի զոր պատուիրեաց ինձ Տէր, և արկայ հանդերձ գերութեան զաւուրս. և փորեցի ընդ երեկոյս զորմն ձեռամբ իմով, և երթայի գաղտագողի՛ կորակո՛ր առաջի նոցա: