Ա. Լոպուխին
11-12․ ««Որպեսզի Իսրայելի տունն այլևս չխուսափի Ինձնից, և որպեսզի այլևս իրենց չպղծեն իրենց բոլոր անօրինություններով, այլ որպեսզի նրանք Իմ ժողովուրդը լինեն, և Ես նրանց Աստվածը լինեմ»,- ասում է Տեր Աստված»։ [11] «Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ»։ (Սինոդական թարգ․)
Երբ կռապաշտներն ու սուտ մարգարեները վերացվեն, այդժամ կարող են սկսվել մեսիական ժամանակները, իսկ դրա հետ մեկտեղ էլ իրականություն կդառնա Յահվեի և Իսրայելի միջև կատարյալ ուխտը և հաղորդակցությունը (հմմտ․ 11:20-րդ համար): Այսպիսով, Իսրայելին դեմ ուղղված Աստծո բոլոր պատիժները բխում են նրա հանդեպ Աստծո սիրուց, համաձայն որի՝ Աստված կամենում է Իսրայելին Իր հետ շաղկապված տեսնել: Այստեղ ժողովրդին վերաբերող նկատառումն ավելի մեղմ է, քան խոսքի սկզբնական հատվածներում։
12-23-րդ համարներում տեղ գտած մարգարեական խոսքերը նույնպես կապված են նախորդող համարների հետ, քանի որ նշված հատվածներում ևս մատնացույց է արվում, որ Աստված, կռապաշտներին ոչնչացնելիս կանգ չի առնի անգամ այնժամ, եթե նրանց մեջ մի քանի արդար մարդկանց ներկայությանը հանդիպի։ Այս գաղափարը ներածական հատված է համարվում հետագա խոսքերի համար (սկսած 15-րդ գլխից), որոնք պատկերում են Հուդայի և Երուսաղեմի ամբարշտությունը՝ որպես նրանց անկման անշտկելի պատճառ։
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 14:1
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) որպէսզի Իսրայէլի տունն ինձնից չմոլորուի, այլեւս չպղծուեն իրենց բոլոր յանցանքներով, իրենք ինձ համար ժողովուրդ լինեն, ես էլ նրանց համար՝ Աստուած»», - ասում է Ամենակալ Տէրը:
(Արարատ թարգ․) որպեսզի Իսրայելի տունն այլևս չմոլորվի ինձնից, և այլևս իրենց չպղծեն իրենց բոլոր հանցանքներով, և նրանք իմ ժողովուրդը լինեն, իսկ ես նրանց Աստվածը լինեմ"»,- ասում է Տեր Աստված։
(Գրաբար) զի մի՛ ևս մոլորեսցի տունն Իսրայէլի յինէն. և զի մի՛ ևս պղծեսցին յամենայն յանցանս իւրեանց. և եղիցին ինձ 'ի ժողովուրդ, և ես եղէց նոցա յԱստուած՝ ասէ Ադովնայի Տէր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: