Եզեկիելի մարգարեության մեկնություն 14։5

Ա. Լոպուխին

«Թող Իսրայելի տունն իր սրտում հասկանա, որ բոլոր նրանք իրենց կուռքերի պատճառով օտար են դարձել Ինձ համար»։ [5] (Սինոդական թարգ․)
   
   Իր անվան պատիվը բարձր պահելուն միտված Աստծո նմանատիպ խիստ նախանձահույզ վերաբերմունքի նպատակը նույնն է, ինչ որ Իսրայելի հետ առնչությամբ Աստծո մյուս բոլոր գործողություններինը․ ողջ էությամբ ցնցել Իսրայելի՝ ողջ մնացած մասին և դրդել նրան դարձի գալու։ Այստեղ ընդունելի է Ալեքսանդրյան ձեռագրի և արաբերեն թարգմանության տարընթերցումը (որոնք հիմնված են Յոթանասնից թարգմանության վրա). «Որպեսզի Իսրայելի տունը չմոլորվի», ասել է թե՝ որպեսզի Իսրայելի տունը չթափառի իր ունեցած հակումների համաձայն։
   
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 14:1
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) որպէսզի իրենց վարքով, օտարացած սրտով Իսրայէլի այդ տունը չխոտորեցնեն ինձնից:
(Արարատ թարգ․) որպեսզի Իսրայելի տան սրտերը բռնեմ, որոնք ինձնից օտարացել են իրենց բոլոր կուռքերով"։
(Գրաբար) զի մի՛ խոտորեցուսցեն զտունդ Իսրայէլի ըստ օտարացելոց սրտից իւրեանց յինէ՛ն 'ի գնացս իւրեանց: