Ա. Լոպուխին
«Մի՞թե նրանից մի կտոր կվերցվի որևէ բան պատրաստելու համար. կամ թե նրանից մի սեպ կվերցվի՞, որպեսզի դրա վրա որևէ առարկա կախեն»։ [3] (Սինոդական թարգ․)
Նույնիսկ այնպիսի աննշան առարկան, ինչպիսին սեպն է, անկարելի է պատրաստել որթատունկի փայտից, քանի որ այն բավականաչափ ամուր չէ՝ որպես սեպ ծառայելու համար (հմմտ․ Պլինիոս, «Բնական պատմություն», XIV, 1, 2)։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Միթէ նրանից մի փայտ կ՚առնե՞ն՝ որեւէ գործիք սարքելու համար, կամ նրանից մի ցից կ՚առնե՞ն՝ դրանից մի աման կախելու համար:
(Արարատ թարգ․) Մի՞թե նրանից փայտ կվերցվի որևէ բանի գործածելու համար. կամ թե նրանից մի սեպ կվերցվի՞ դրանից որևէ առարկա կախելու համար։
(Գրաբար) Միթէ առնուցո՞ւն 'ի նմանէ փայտ մի առնել գործի ինչ, կամ առնուցո՞ւն 'ի նմանէ ցի՛ց մի կախել նմանէ անօթ ինչ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: