Եզեկիելի մարգարեության մեկնություն 15։5

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Եվ եթե այն ժամանակ, երբ նա ամբողջական էր, պիտանի չէր որևէ բան պատրաստելու համար, ուր մնաց թե՝ երբ կրակը լափի նրան, և նա այրված լինի, մի՞թե նա դեռ պիտանի կլինի մի որևէ բան պատրաստելու համար»։ [5] (Սինոդական թարգ․)
   
   Եվ, առհասարակ, Իսրայելը երբեք էլ ի զորու չեղավ թագավորություն դառնալու, ինչպես դա անում էին մյուս մեծ միապետությունները (մինչդեռ մեկ այլ ոգով են շարադրված 19:2-րդ, 10-րդ և մյուս համարները)։ Իսկ այժմ էլ կրկնակի հիմարություն կլինի հույս ունենալ այդ երկրի ապագայի վրա այն դեպքում, երբ նրա մեծագույն մասը ոչնչացված է:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Թէկուզ եթէ որթատունկը ձեռք չտուած՝ ամբողջական լինի, դարձեալ ոչ մի բանի պիտանի չէ, ուր մնաց երբ իսպառ հրոյ ճարակ է դառնում. բոլորովին ոչ մի բանի պիտանի չէ:
(Արարատ թարգ․) Եթե նա ամբողջ եղած ժամանակ ոչնչի օգտակար չէ, ուր մնաց թե կրակը լափի նրան, և նա այրված լինի. մի՞թե նա դեռ մի բանի պիտանի կլինի»։
(Գրաբար) թէպէտ և նոյնպէս ողջոյն հատանիցէ, չէ ինչ պիտոյ 'ի գործ. բայց թէ հրո՛յ ճարակ լինիցի 'ի սպառ. և ո՛չ ինչ ամենևին պիտանացու 'ի գործ: