Ա. Լոպուխին
«Այդպես դու զարդարվեցիր ոսկով ու արծաթով, և քո հագուստները բեհեզից, մետաքսից ու նախշազարդ կտորից էին. դու լավագույն ցորենի ալյուրից պատրաստված հաց, մեղր ու յուղ կերար, և չափազանց գեղեցկացար ու թագավորական վսեմության հասար»։ [13] (Սինոդական թարգ․)
Սա մի համառոտ կրկնությունն է հանդերձանքի մասին պատումի։
«Հաց, մեղր ու յուղ կերար» - ազնվական կանանց սովորական կերակուրի մասին այս հետաքրքիր տվյալները շատ պարզ են. մսի մասին չի հիշատակվում գուցե այն պատճառով, որ այստեղ միտում կա ակնարկելու Պաղեստինի բնական արտադրանքը հանդիսացող բարիքները։
«Թագավորական վսեմության հասար» - այստեղ ակնարկվում է, որ Իսրայելը միայն ժամանակի ընթացքում է հասել թագավորության աստիճանի: Յոթանասնից թարգմանության մեջ այս հատվածը բացակայում է, սակայն, համաձայն մեկնաբանների կարծիքի, հազիվ թե այդ բացթողումը պայմանավորված լինի քաղաքական նկատառումներով։
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Եւ դու զարդարուեցիր ոսկէ ու արծաթէ զարդերով: Հագուստդ բեհեզ էր, ընտիր կերպաս՝ ասեղնագործուած: Նաշիհ կերար, իւղ ու մեղր, չափազանց գեղեցիկ եղար, փայփայուեցիր արքայական գուրգուրանքով:
(Արարատ թարգ․) Եվ դու զարդարվեցիր ոսկով ու արծաթով, քո հագուստները ընտիր կտավից, մետաքսյա ու ասեղնագործ դարձան. ընտիր նաշիհ, մեղր ու յուղ կերար, շատ ու շատ գեղեցկացար և թագավորության հասար։
(Գրաբար) և արդարեցար 'ի զարդ ոսկւոյ և արծաթոյ։ Եւ հանդերձ քո բեհեզ և զառնաւուխտ և ճաճանչանաւուխտ. և կերար նաշիհ և եւղ և մեղր, և եղեր գեղեցիկ յոյժ յոյժ. և գրգեցար 'ի գրգանս թագաւորութեան:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: