Եզեկիելի մարգարեության մեկնություն 16։14

Ա. Լոպուխին

««Եվ քո գեղեցկության շնորհիվ քո փառքը տարածվեց ազգերի մեջ, որովհետև այն լիովին կատարյալ եղավ այն վսեմաշուք հանդերձանքով, որը Ես քեզ վրա էի դրել»,- ասում է Տեր Աստված»։ [14] (Սինոդական թարգ․)
   
   Այստեղ գլխավորաբեր նկատի է առնվում Սաբայի թագուհու այցելությունը։ Միանշանակ կերպով փաստվում է, որ հրեա ժողովուրդն իր ունեցած ամբողջ փառքի համար պարտական ​​է Յահվեին։
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Քո գեղեցկութեան համբաւը տարածուեց բոլոր ազգերի մէջ, որովհետեւ այն գեղեցկութիւնը, որով ստեղծել էի քեզ, կատարելապէս վայելուչ էր», - ասում է Ամենակալ Տէրը:
(Արարատ թարգ․) Քո գեղեցկության շնորհիվ քո համբավն ազգերի մեջ տարածվեց, որովհետև իմ վայելչությամբ, որ քեզ վրա դրել էի, այն կատարյալ եղավ"»,- ասում է Տեր Աստված։
(Գրաբար) Եւ ել անուն գեղեցկութեան քոյ ընդ ամենայն ազգս. զի է՛ր կատարեալ վայելչութիւն գեղոյ քոյ զոր յօրինեցի 'ի վերայ քո, ասէ Ադովնայի Տէր։