Ա. Լոպուխին
«Ամեն ճանապարհի սկզբում քեզ համար բարձրավայրեր շինեցիր, նսեմացրիր քո գեղեցկությունը և ոտքերդ բացեցիր ամեն անցորդի համար ու բազմացրիր քո պոռնկությունները»։ [25] (Սինոդական թարգ․)
«Ամեն ճանապարհի սկզբում» - փողոցների անկյուններում, քաղաքի ավելի մարդաշատ և տեսանելի հատվածներում (Եզեկ․ 11։13)։
«Ոտքերդ բացեցիր» - սա մի ռեալիզմ, որի համար, իրավացիորեն, նախնիներին չի կարելի մեղադրել՝ նկատի ունենալով նրանց պատկերացումների անապականությունը։
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) բոլոր ճանապարհների գլխին բարձրացրիր քո պոռնկատները, ապականեցիր դէմքիդ գեղեցկութիւնը, երանքդ բաց արիր ճանապարհի ամէն անցորդի առաջ ու սաստկացրիր պոռնկութիւնդ:
(Արարատ թարգ․) Ամեն ճանապարհի գլխին քո բարձրավայրերը շինեցիր և քո գեղեցկությունը նսեմացրիր, ոտքերդ լայն բացեցիր ամեն անցորդի համար և շատացրիր քո պոռնկությունները։
(Գրաբար) Եւ ի գլուխս ամենայն ճանապարհաց քոց շինեցեր զպոռնկոցս քո, եւ ապականեցեր զգեղ երեսաց քոց, լայնեցա՛ր ամենայն եւ անցաւորաց ճանապարհի՝ եւ յաճախեցեր զպոռնկութիւնս քո.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: