Եզեկիելի մարգարեության մեկնություն 16։30

Ա. Լոպուխին

«Ինչքա՜ն տկար պետք է եղած լինի քո սիրտը,- ասում է Տեր Աստված,- երբ դու անում էիր այդ ամենը, ինչպես մի անզուսպ պոռնիկ»։ [30] (Սինոդական թարգ․)
   

    «Ինչքա՜ն տկար պետք է եղած լինի քո սիրտը» - սլավոներենում ՝ «ինչ անեմ քո սրտի հետ»։ Հունարենում՝ «Ինչպե՞ս ուխտի մեջ մտնեմ քո դստեր հետ»։
--------------------------------
[30](Էջմիածին թարգ․) Ինչպէ՞ս վարուեմ քո դուստրերի հետ, - ասում է Ամենակալ Տէրը, - այնքան բաներից յետոյ, որ արեցիր պոռնիկ կնոջ պէս. բազմիցս պոռնկացար անգամ դուստրերիդ հետ:
(Արարատ թարգ․) Ի՜նչ տկար է քո սիրտը,- ասում է Տեր Աստված,- երբ անում ես այս բոլոր բաները՝ համարձակ պոռնիկ կնոջ գործը՝
(Գրաբար) Զի՞նչ արարից ընդ դստերս քո. ասէ Ադովնայի Տէր. յետ գործելոյ քո զայդ ամենայն գործս կնոջ պոռնկի. զի պոռնկեցար բազմապատի՛կ ընդ դստերսն քո: