Ա. Լոպուխին
«Երբ դու ամեն ճանապարհի սկզբում քեզ համար պոռնկատեղիներ էիր կառուցում և ամեն հրապարակում քեզ համար բարձրավայրեր էիր պատրաստում, դու պոռնիկի պես չեղար, որովհետև մերժեցիր նվերները»։ [31] (Սինոդական թարգ․)
Համաձայն մարգարեի տեսակետի՝ Երուսաղեմի պոռնկության (կռապաշտության) մեջ ամենավատն այն էր, որ այդ պոռնկությունը չի կատարվել ապրուստի միջոցների բացակայության պատճառով, և հետևաբար այն չի կարող արդարացվել սովի պատճառաբանությամբ, որը միակ արդարացումն էր վարձու պոռնիկների համար։ Այլ նրանց պոռնկությունը տեղի է ունեցել այդ երևույթի հանդեպ տածած սիրո և, հետևաբար, կատարելապես բարոյական այլասերվածության պատճառով:
--------------------------------
[31](Էջմիածին թարգ․) Պոռնկատներ կառուցեցիր բոլոր ճանապարհների գլուխներին եւ կոթողներ էիր կանգնեցնում բոլոր հրապարակներում: Դու մի պարզ պոռնիկ կին չեղար, որ վարձ է հաւաքում,
(Արարատ թարգ․) բարձրահարթակներդ ամեն ճանապարհի գլխին շինելով և բարձր տեղերդ ամեն հրապարակում սարքելով, սակայն պոռնիկի պես չեղար, որովհետև վճարն անարգեցիր։
(Գրաբար) Եւ շինեցե՛ր զպոռնկոցս 'ի գլուխս ամենայն ճանապարհաց, կոթո՛ղս կոթողէիր յամենայն հրապարակս. և ո՛չ եղեր իբրև զկին մի պոռնիկ որ ժողովէ զկապէնս.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: