Ա. Լոպուխին
«Որովհետև դու չհիշեցիր քո երիտասարդության օրերը և այս ամենով բարկացրիր Ինձ, և ահա, Ես քո արարքները քո գլխով եմ տալու,- ասում է Տեր Աստված,- որպեսզի դու քո բոլոր պղծություններից հետո այլևս անառակության չտրվես»։ [43] (Սինոդական թարգ․)
Ներկայացվում է հենց նոր նկարագրված պատժի հիմնավորումը. Երուսաղեմի գլխավոր մեղքն այն է եղել, որ Երուսաղեմը անտեսել է Աստծո կողմից իրեն տրված նախկին օրհնությունները՝ այդպիսով ամենաշատը զայրացնելով Տիրոջը: Պատիժը որքան էլ որ խիստ լինի, միևնույն է՝ այդ պատիժն արդար է. դա ոչ այլ ինչ է, քան միայն հանցավոր ժողովրդի սեփական վարքագիծը՝ իր իսկ գլխին շուռ եկած (Եզեկ․ 9:10):
«Որպեսզի դու․․․այլևս անառակության չտրվես» - եբրայեցերեն այս անհասկանալի արտահայտության համար Յոթանասնից թարգմանության կողմից առաջարկվող թարգմանությունը հետևյալն է. «Եվ այդպիսով՝ քո բոլոր անօրինություններով դու ամբարշտություն գործեցիր»։
--------------------------------
[43](Էջմիածին թարգ․) Այն բանի համար, որ չյիշեցիր մանկութեանդ օրերը, այդ ամենի համար տրտմեցնում էիր ինձ, - ես էլ ահա քո բռնած ճանապարհի համար գլխիդ բերի այս բաները, - ասում է Ամենակալ Տէրը: - Այսպէս է որ ամբարշտութիւն եւ անօրէնութիւններ գործեցիր”:
(Արարատ թարգ․) Որովհետև դու չհիշեցիր քո մանկության օրերը, այլ այս ամենով բարկացրիր ինձ, և ես ահա քո արարքները քո գլխով եմ տալու,- ասում է Տեր Աստված,- և դու քո բոլոր պիղծ բաներից բացի այդ անառակությունը չե՞ս արել»։
(Գրաբար) փոխանակ զի ո՛չ ևս յեցեր զօր տղայութեան քոյ. և տրտմեցուցանէիր զիս 'ի վերայ ամենայնի և ես ահաւասիկ ըստ ճանապարհացն քոց ետու 'ի գլուխ քո. ասէ Ադովնայի Տէր. և ա՛յնպէս արարեր ամպարշտութիւնս 'ի վերայ ամենայն անօրէնութեանց քոց:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: