Ա. Լոպուխին
«Եվ մի մեծ արծիվ ևս կար՝ մեծաթև ու փափկամազ․ և ահա այս որթատունկն իր արմատներով թեքվեց նրա կողմը և դեպի նա արձակեց իր ոստերը, որպեսզի նա ոռոգեր այն իր տնկարանի ակոսներից»։ [7] (Սինոդական թարգ․)
Երկրորդ արծիվը, որը ծառայում է որպես Սեդեկիայի դաշնակից Օֆառ փարավոնի (Երեմ․ 44:30) խորհրդանիշ, նկարագրվում է թեև առաջինի հետ ունեցած նմանությամբ, սակայն ավելի համառոտ կերպով՝ առանց «երկար փետուրներով», «խայտաբղետ» մակդիրների կիրառության։ Եվ դա էլ, հավանաբար, պայմանավորված էր այն հանգամանքով, որ Եգիպտոսը չուներ իրեն հպատակ ժողովուրդների այդպիսի բազմազանություն («խայտաբղետություն») և, առհասարակ, այդքան էլ մեծ միապետություն չէր, ինչպիսին որ Բաբելոնն էր տվյալ ժամանակաշրջանում։
«Որպեսզի նա ոռոգեր այն» - ինչի անհրաժեշտությունը վերջինս բացարձակապես չուներ, ինչպես երևում է 5-րդ և 8-րդ համարներից: Եգիպտոսի հետ դաշինք կնքելով՝ Սեդեկիան մեկից ունեցած կախվածությունը փոխարինեց մեկ ուրիշից ունեցած կախվածությամբ։
«Իր տնկարանի ակոսներից» - ակնարկվում է Եգիպտոսի ոռոգման համակարգերի և Նեղոսի հեղեղումների մասին։ Սլավոներենում՝ «ձեր այգին իր կրծքով ջրել», ասել է թե՝ ոռոգել ձեր այգու բոլոր մարգերը («կրծքով» արտահայտությունն այստեղ կիրառված է «բարձրություններ», «լեռներ» նշանակությամբ):
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Ապա երեւաց մի ուրիշ մեծ արծիւ՝ մեծաթեւ ու բազմամագիլ: Եւ ահա այս որթատունկը սրան փաթաթուեց, արմատները սրա կողմը ձգուեցին, ճիւղերն էլ՝ սրա տակ: Ուղարկեց, որ այդ ամբողջ տունկը ջրեն:
(Արարատ թարգ․) Մի մեծ արծիվ ևս կար՝ մեծաթև ու փետրալից։ Եվ ահա այս որթատունկն իր ցանված ածուից իր արմատները թեքեց նրա կողմը, ոստերը դեպի նա արձակեց, որ նա իրեն ոռոգի։
(Գրաբար) Եւ երևեցաւ ա՛յլ արծուի մեծ, մեծաթև՝ բազմամագիլ, ահա որթս այս պատեալ է զնովաւ, և արմատք րա 'նա, րա նորա. և առաքեաց արբուցանե՛լ զնա հանդերձ բուսով տնկո՛յ նորա. 'ի գեղեցիկ դաշտին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: