Ա. Լոպուխին
15-17․ «Լեռների վրա զոհաբերություն չուտի և իր աչքերը չդարձնի դեպի Իսրայելի տան կուռքերը, իր մերձավորի կնոջը չպղծի»։ [15] «Եվ մարդու չկեղեքի, գրավ չվերցնի և բռնությամբ չհափշտակի, իր հացը սովածին տա և մերկին ծածկի հագուստով»։ «Աղքատին վիրավորելուց հետ պահի իր ձեռքը, վաշխ ու տոկոս չառնի, Իմ հրամանները գործադրի և Իմ պատվիրաններով ընթանա, ապա նա չի մեռնի իր հոր անօրենության պատճառով․ նա պիտի ապրի»։ (Սինոդական թարգ․)
Այստեղ կրկնվում են 6-9-րդ համարները՝ պակաս կարևոր հատվածի (6բ) բացթողնմամբ և արտահայտությունների կրճատմամբ (8ա հմմտ․ 17-րդ համար). «պարտապանին վերադարձնում է պարտքի գրավը» արտահայտության փոխարեն կիրառվում է «գրավ չի վերցնում» արտահայտությունը, մի գործողություն, որն ավելի խրախուսելի է։ «Անիրավությունից հետ է պահում իր ձեռքը» արտահայտության փոխարեն էլ գործածվում է «իր ձեռքը հետ է պահում աղքատին վիրավորելուց» արտահայտությունը, սակայն սլավոնական տեքտում այս հատվածը նույնական է 8-րդ համարի հետ։
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) լեռների վրայ զոհաբերուածը չուտի, աչքը Իսրայէլի տան կուռքերին չգցի,
(Արարատ թարգ․) սարերի վրա չուտի և իր աչքերը վեր չբարձրացնի դեպի Իսրայելի տան կուռքերը, իր ընկերոջ կնոջը չպղծի,
(Գրաբար) ’Ի վերայ լերանց զոհեալ ո՛չ եկեր. և զաչս իւր ‘ի խորհուրդս տանն Իսրայէլի ո՛չ արձակեաց. և զկին ընկերի իւրոյ ո՛չ ապականեաց.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: