Ա. Լոպուխին
10-17. «Եվ Ես նրանց հանեցի Եգիպտոսի երկրից և տարա նրանց անապատ»։ [10] «Եվ տվեցի նրանց Իմ պատվիրանները և հայտնեցի նրանց Իմ կանոնները, որոնք կատարելով մարդ կապրի դրանց միջոցով»։ «Տվեցի նրանց նաև Իմ շաբաթները, որպեսզի դրանք նշան լինեն Իմ և նրանց միջև, որպեսզի իմանան, որ Ես եմ Տերը, որ սրբացնում է նրանց»։ «Բայց Իսրայելի տունն ապստամբեց Իմ դեմ անապատում. Իմ պատվիրաններով չընթացան և Իմ կանոններով և մերժեցին Իմ կանոնները, որոնք կատարելով մարդ կապրի դրանց միջոցով, և Իմ շաբաթները խախտեցին, ու Ես ասացի․ «Իմ զայրույթը նրանց վրա եմ թափելու անապատում, որպեսզի բնաջնջեմ նրանց»։ «Բայց ես գործեցի հանուն Իմ անվան, որպեսզի այն չհայհոյվի ազգերի առաջ, որոնց աչքերի առաջ Ես դուրս էի բերել նրանց»։ «Ես նույնիսկ, բարձրացնելով Իմ ձեռքը նրանց առաջ՝ անապատում, երդվեցի, որ նրանց չեմ տանի այն երկիրը, որ նախատեսել էի նրանց համար, որտեղ կաթ ու մեղր էր բխում, որը բոլոր երկրներից ամենագեղեցիկն էր»։ «Որովհետև նրանք մերժեցին Իմ կանոնները և չընթացան Իմ պատվիրաններով ու խախտեցին Իմ շաբաթները, քանի որ նրանց սիրտը հետևում էր իրենց կուռքերին»։ «Բայց Իմ աչքը խնայեց նրանց, որ նրանց չոչնչացնեմ, և Ես նրանց չբնաջնջեցի անապատում»։ (Սինոդական թարգ․)
Այս համարներում նկարագրվում է իսրայելացիների՝ անապատում թափառելու շրջանի վերաբերյալ պատկերը (մինչև 17-րդ համարը ներառյալ)։
«Պատվիրանները» և «կանոնները» - տե՛ս 5։7-րդ համարի բացատրությունը, որտեղ եբրայեցերեն նույն բառերը թարգմանվել են «հրամաններ» և «կանոններ» արտահայտությունների միջոցով։
«Կապրի դրանց միջոցով» - տե՛ս 3։18-րդ համարի բացատրությունը։
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Եւ նրանց դուրս բերեցի Եգիպտացիների երկրից, բերեցի անապատ,
(Արարատ թարգ․) Ես նրանց հանեցի Եգիպտոսի երկրից և նրանց անապատ բերեցի,
(Գրաբար) Հանի՛ զնոսա յերկրէն Եգիպտացւոց ՝ և ածի զնոսա յանապատն.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: