Եզեկիելի մարգարեության մեկնություն 21։24

Ա. Լոպուխին

«Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Քանի որ դուք ինքներդ եք հիշեցնում ձեր անօրենությունը՝ ձեր հանցանքները բացահայտ դարձնելով, ձեր մեղքերը տեսանելի դարձնելով ձեր բոլոր գործերի մեջ, և ինքներդ եք դա հիշեցնում, ուրեմն դուք պիտի ձեռքերով բռնվեք»։ [24] (Սինոդական թարգ․)
   

   Նաբուգոդոնոսորի հանդեպ իր գործած դավաճանությամբ Հուդան Աստծուն հիշեցրեց իր բոլոր նախկին մեղքերը, որոնք Տերը, միգուցե Հոսիայի բարեպաշտ թագավորության և առհասարակ վերջին ժամանակներում կռապաշտության հանդեպ հակումի թուլացման ազդեցության ներքո կարծես թե սկսել էր մոռանալ: Այնուամենայնիվ, «անօրինությունը, զանցանքը հիշելը» մի իրավական հասկացություն է, որը հավասարազոր է մեղադրական եզրակացություն կազմելուն (Եզեկ․ 29:16, Թվ․ 5:15, Գ Թագ․ 17:8): Միևնույն միտքը հռետորականորեն կրկնվում է երեք տարբեր արտահայտություններով, որոնցից յուրաքանչյուրն էլ նպատակ ունի ամրապնդելու արտահայտվող գաղափարը։

   «Պիտի ձեռքերով բռնվեք» - ամենայն հավանականությամբ սա նույնպես իրավական բնույթ ունեցող հասկացություն է, որ նշանակում է «ձերբակալվել»։ Դա ցուցում է գերության վերաբերյալ։

--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Ուստի այսպէս է ասում Տէրը, Ամենակալն Աստուած. «Նրա համար, որ սպառնացել էք ձեր անիրաւութիւններով, յայտնի են դարձել ձեր ամբարշտութիւնները, երեւան են եկել ձեր մեղքերը ձեր բոլոր ամբարշտութիւններով եւ ձեր ընթացքով, - այն բանի համար, որ դուք ինքներդ էք յիշեցրել, դրանց պատճառով էլ ոչնչանալու էք:
(Արարատ թարգ․) Ուստի այսպես է ասում Տեր Աստված. Քանի որ դուք ձեր անօրենությունը հիշեցրիք, ձեր հանցանքները հայտնվեցին, որպեսզի ձեր բոլոր գործերի մեջ ձեր մեղքերը երևան. քանի որ դուք այդ հիշեցրիք, դուք պիտի բռնվեք։
(Գրաբար) Վասն այնորիկ ա՛յսպէս ասէ Տէր Տէր Աստուած. Փոխանակ զի յո՛ւշ արարէք զանիրաւութիւնս ձեր, ‘ի յայտնել ամպարշտութեանցն ձերոց, յերևել մեղացն ձերոց՝ յամենայն ամպարշտութիւնս ձեր և ‘ի գնացս ձեր. փոխանակ զի դուք ինքնի՛ն յիշեցուցէք, ‘ի նոսի՛ն սատակեսջիք: