Ա. Լոպուխին
«Եվ նրա մոտ՝ սիրո անկողինը եկան Բաբելոնի որդիները, և նրան պղծեցին իրենց պոռնկությամբ, և նա իրեն պղծեց նրանց հետ, և նրա հոգին զզվանքով հեռացավ նրանցից»։ [17] (Սինոդական թարգ․)
«Եվ նրա մոտ․․․եկան Բաբելոնի որդիները» - Հոսիայի մահից հետո բաբելոնացիներն այլևս չէին կարող բարեկամաբար վերաբերվել Երուսաղեմին (Դ Թագ․ 23:29)։
«Սիրո անկողինը» - սլավոներենում՝ «սավառնող անկողինը», որը նախատեսված էր պոռնիկի մոտ կարճաժամկետ այցելության համար։ Վուլգաթայում ասվում է՝ «cubile mammarum»։
«Եվ նրա հոգին զզվանքով հեռացավ նրանցից» - խոսքը հոգևոր ապրումներից զուրկ մարմնական կրքերին հատուկ նուրբ հոգեբանական մի հատկանիշի մասին է, որը բավականության փնտրտուքի արդյունքում վերածվում է գերհագեցումի և զզվանքի: Հուդան Նաբուգոդոնոսորին հավատարիմ մնաց ընդամենը 3 տարի, իսկ այնուհետև հեռացավ նրանից (Դ Թագ․ 24:1, Հովակիմի ավանդությունը): «Այն, որ Բաբելոնի հետ մտերմություն անող երևակայական ընկերները, բաբելոնացիների հետ ավելի մոտիկից ծանոթանալով, հասկացան, որ Բաբելոնն այդքան էլ ցանկալի դաշնակից չէր, սա, իհարկե, լավագույնս համապատասխանում էր Երուսաղեմի ունեցած գործնական փորձառությանը» (Բերթոլետ):
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Նրա մօտ եկան Բաբելոնի զաւակները նրա անկողնում հանգչելու, պղծեցին նրան իր պոռնկութեան մէջ: Նա խառնակուեց նրանց հետ. մարմինը յագեցաւ նրանցից:
(Արարատ թարգ․) Եվ Բաբելոնի որդիները նրա մոտ տռփանքի անկողինը մտան և նրան պղծեցին իրենց պոռնկություններով, և նա պղծվեց նրանց հետ, ապա նրա հոգին նրանցից զատվեց զզվանքով։
(Գրաբար) Եւ եկին առ նա որդիքն Բաբելացւոց յանկողինս օթի, և պղծեցին զնա ‘ի պոռնկութեան իւրում. և պղծեցա՛ւ ընդ նոսա, և յափրացա՛ւ անձն նորա ‘ի նոցանէ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: