Եզեկիելի մարգարեության մեկնություն 23։30

Ա. Լոպուխին

«Սա պետք է կատարվի քեզ հետ ա՛յն ազգերի հետ քո պոռնկության պատճառով, որոնց կուռքերով դու պղծեցիր քեզ»։ [30] (Սինոդական թարգ․)
   
   Երուսաղեմի նկատմամբ պատժի սարսափազդու պատկերի ներկայացումից հետո մատնանշվում է այդ պատժի հիմնական և, կարելի է ասել, միակ պատճառը՝ պոռնկությունը, և բացատրվում է, որ այդ երևույթի ներքո պետք է հասկանալ կռապաշտությունը («որոնց կուռքերով դու պղծեցիր քեզ»):
--------------------------------
[30](Էջմիածին թարգ․) մինչ պոռնկութիւն էիր անում ազգերի հետ, պղծւում նրանց մտածումներում:
(Արարատ թարգ․) Սրանք պետք է կատարվեն քեզ հետ, որովհետև դու, ազգերին հետևելով, պոռնկություն արեցիր և դու քեզ պղծեցիր նրանց կուռքերով։
(Գրաբար) արարին քեզ զայդ, ‘ի պոռնկելն քում զհետ ազգաց, ուր պղծէիր ‘ի խորհուրդս նոցա։