Եզեկիելի մարգարեության մեկնություն 23։33

Ա. Լոպուխին

«Հարբածությամբ ու թախիծով պիտի լցվես. սարսափի և ամայության բաժակ է քո քրոջ՝ Սամարիայի բաժակը»։ [33] (Սինոդական թարգ․)
   
    «Հարբածությամբ ու թախիծով պիտի լցվես» - սարսափելի արհավիրքների պատճառով մարդու միտքը պիտի պղտորվի, ինչպես լինում է արբեցության ժամանակ: Սլավոներենում՝ «հանգստությամբ լցված», իսկ «հարբածությամբ» բառը վերագրվում է 32-րդ համարի վերջին նախադասությանը:

   «Սարսափի և ամայության բաժակ․․․» - Երուսաղեմը պիտի ամայացվի այնպես, ինչպես Սամարիան։
   Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 23:31
--------------------------------
[33](Էջմիածին թարգ․) Բոլորովին թուլանալու ես: Ըմպելու ես քո պոռնկութեան, Շամրին քրոջդ բաժակը եւ քամելու ես ցմրուր:
(Արարատ թարգ․) Հարբածությամբ ու թախիծով պիտի լցվես. սարսափի և ամայության բաժակ է քո քրոջ՝ Սամարիայի բաժակը։
(Գրաբար) և լցցիս լքմամբ. զբաժակն ապականութեան, զբաժակն քեռ քո Շամրն,