Եզեկիելի մարգարեության մեկնություն 23։42

Ա. Լոպուխին

«Եվ լսվեց ժողովրդի ձայնը, որ ցնծում էր այնտեղ, և մարդկանց բազմության մոտ անապատից հարբեցողներ բերվեցին, և նրանք նրանց ձեռքերին ապարանջաններ էին դնում և նրանց գլուխներին՝ գեղեցիկ պսակներ»։[42] (Սինոդական թարգ․)
   
   Բաբելոնի՝ այն ժամանակվա աշխարհի ամենահարուստ և շքեղ քաղաքի հետ հարաբերությունները, ինչպես նախկինում՝ Իսրայելի թագավորության հարաբերություններն էին Նինվեի հետ, պայծառություն (ցնծություն) սփռեցին  Հուդայի անհոգ («ցնծում էր» - եբրայեցերեն՝ «շալույ» - ասել է թե՝ «անհոգ»; հունարենում՝ «αρμονιας») կյանքում, և այդ ցնծությունը տարածվում էր նաև «մարդկանց բազմության»՝ հասարակ մարդկանց վրա։

   «Անապատից հարբեցողներ» - սրանք այն բաբելոնացիներն էին, որոնք միայն սիրիական անապատի միջով կարող էին հասնել Հուդային և, Կվինտոս Կուրտիուսի վկայության համաձայն (Տրոշոն), ամբողջովին «նվիրված» էին հարբեցողությանը։

   «Եվ նրանք նրանց ձեռքերին ապարանջաններ էին դնում․․․» - Բաբելոնից առատորեն սկսեցին թանկարժեք զարդեր ներմուծվել։ Հնարավոր է, որ այստեղ նույնպես, ինչպես ամբողջ համարում, մատնանշվում են կռապաշտական խնջույքները՝ իրենց բնորոշ զարդարանքներով հանդերձ (գլխին դրվող պսակները, որոնք մարդիկ դնում էին այն ժամանակ, երբ զոհաբերություն էին մատուցում կուռքերին):
--------------------------------
[42](Էջմիածին թարգ․) Նրանք ներդաշնակ ձայնով նուագում էին: Այդ մարդկանց կողքին՝ անապատից եկած ուրիշ բազմաթիւ գինեմոլ մարդիկ էլ կային: Ապարանջաններ էիր դնում նրանց ձեռքերին, պարծանքի պսակներ՝ նրանց գլխին:
(Արարատ թարգ․) Անհոգ բազմության աղմուկ կար այնտեղ, բազմաթիվ գինով մարդկանց, որոնք բերվել էին շրջակա անապատից. նրանք ապարանջաններ էին դնում կանանց ձեռքերին և շքեղ պսակներ՝ իրենց գլուխներին։
(Գրաբար) և ‘ի ձայն արուեստականաց նուագէին։ Եւ առ այն արամբք, ա՛յլ ևս բազմութիւն: