Ա. Լոպուխին
«Եվ այն բանից հետո, երբ ես առավոտյան խոսեցի ժողովրդի հետ, երեկոյան մահացավ իմ կինը, և հաջորդ օրը ես արեցի այնպես, ինչպես ինձ հրամայված էր»։ [18] (Սինոդական թարգ․)
«Երբ ես առավոտյան խոսեցի ժողովրդի հետ» - հնարավոր է, որ խոսքը 1-14-րդ համարներում նկարագրված հայտնության մասին է։
«Հաջորդ օրը» - երբ եկան մարգարեի մոտ՝ նրան ցավակցություն հայտնելու համար, ինչը հնարավոր էր անել միայն հաջորդ օրը, քանի որ կնոջ մահը տեղի էր ունեցել նախորդ օրը երեկոյան։
«Արեցի» - այստեղ նշանակում է՝ ինձ թույլ չտվեցի անել այն բոլոր սգո նշանները, որոնք մարգարեին արգելվել էր նախորդիվ:
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Առաւօտեան խօսեցի ժողովրդի հետ, ինչպէս որ պատուիրել էր ինձ Տէրը: Իսկ երեկոյեան կինս մեռաւ: Յաջորդ առաւօտեան այնպէս արեցի, ինչպէս որ Նա պատուիրել էր ինձ:
(Արարատ թարգ․) Ես առավոտյան խոսեցի ժողովրդի հետ, իսկ երեկոյան կինս մեռավ. և առավոտյան ինձ հրամայվածի պես արեցի։
(Գրաբար) Եւ խօսեցայ ժողովրդեանն ընդ առաւօտս, որպէս հրամայեաց ինձ Տէր. և մեռա՛ւ կինն իմ յերեկորեայ. և արարի ընդ առաւօտն որպէս հրամայեցաւ ինձ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: