Ա. Լոպուխին
«Դրա համար, ահա, Ես քեզ իբրև ժառանգություն պիտի տամ արևելքի որդիներին, և նրանք քո մեջ պիտի հաստատեն իրենց փարախները և քո մեջ պիտի հաստատեն իրենց վրանները, և պիտի ուտեն քո պտուղները և պիտի խմեն քո կաթը»։ [3] (Սինոդական թարգ․)
«Արևելքի որդիներին» - այստեղ խոսքը բաբելոնացիների մասին չէ (ինչպես որ կարծում էին որոշ հին մեկնիչներ), քանի որ բաբելոնացիները ոչ մի տեղ այդպես չեն կոչվում, այլ այստեղ խոսվում է արաբների ավազակային ցեղախմբերի, սիրիա-արաբական անապատի բեդվինների մասին (Ծննդ. 25:12-18, Երեմ. 49:28, Հոբ 1:3), որոնք նույնիսկ այն ժամանակ հարձակումներ էին կատարում ծայրամասային մշակված հողերի վրա՝ այն նույն ձևով, ինչպես որ նկարագրված է Դատավորաց գրքի 6-րդ գլխում: Յոթանասնից թարգմանության մեջ առկա է «Կեդեմի որդիներ» (եբրայեցերենում՝ «bene-kedem») տառադարձությունը։ Իրենք՝ ամմոնացիները, նախկինում այդպիսի քոչվոր գիշատիչներ էին, և նրանք մշտապես էլ շարունակեցին մնալ միայն որպես կիսանստակյաց ժողովուրդ։ Նրանք արժանանալու են այն նույն ճակատագրին, որին իրենք ենթարկել էին Անդրհորդանանյան շրջանի բնիկ բնակիչներին։
«Փարախները» - թարգմանությունը համապատասխանում է Վուլգաթային («caulas», եբրայեցերենում՝ «տիռա», նախապես՝ «շրջանակ» իմաստով, ապա՝ «պարիսպ» (18:2-րդ համար, արմատը կապված է սիրիական «գոմաղբ» բառի հետ)։ Այստեղ այս «փարախ» բառն ավելի շուտ նշանակում է քարերի կտորներով շրջապատված բեդվինների կլոր ճամբարը, որի մեջտեղում հաստատված էին նրանց վրանները, բայց որում կային նաև ախոռներ։ Սլավոներենում՝ «Եվ նրանք կբնակվեն քո մեջ իրենց ունեցվածքով»։
«Եվ պիտի ուտեն քո պտուղները և պիտի խմեն քո կաթը» - մինչև այդ այս քոչվորների սնունդը բաղկացած էր վայրի մրգերից և վայրի այծերի կաթից, բայց նրանք պատրաստակամորեն կփոխանակեն իրենց այդ կերակուրը այգիների նրբագեղ պտուղների և ընտանեցված անասունների կաթի հետ։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) այդ պատճառով ահա ես ձեզ մատնում եմ Կեդէմի զաւակների ձեռքը որպէս ժառանգութիւն: Իրենց մեղքերով բնակուելու են քո մէջ, իրենց վրանները կանգնեցնելու են քո մէջ. նրանք ուտելու են քո միրգը, խմելու քո պարարտ հիւթը:
(Արարատ թարգ․) դրա համար ահա ես քեզ իբրև ստացվածք պիտի տամ արևելքի որդիներին՝ որպես ժառանգություն, և նրանք իրենց բանակատեղիները պիտի հաստատեն քո մեջ և քո մեջ պիտի հաստատեն իրենց բնակարանները. նրանք պիտի ուտեն քո պտուղները և նրանք պիտի խմեն քո կաթը։
(Գրաբար) ՎասՎասն այնորիկ ահաւադիկ ես մատնեմ զձեզ որդւոցն Կեդեմայ 'ի ժառանգութիւն, եւ բնակեսցեն մեղօքն իւրեանց' ի քեզ, կանգնեսցեն կ զխորանս իւրեանց «ի քեզ. նոքա կերիցեն զպտուղ քո, և նոքա արբցեն զպարարտութիւն քո:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: