Ա. Լոպուխին
«Եվ իրենց նավերից պիտի իջնեն բոլոր թիավարները, նավաստիները, ծովի բոլոր նավավարները, ու պիտի կանգնեն հողի վրա»։ [29] (Սինոդական թարգ․)
Այդքան մեծ նավի (Տյուրոսի) կորստյան ժամանակ ոչ ոք չի կարող իրեն ապահով զգալ՝ նավի վրա գտնվելով. ավելիփոքր ծովափնյա քաղաքների («նավերի») ծովային առևտուրը կսահմանափակվի միայն ցամաքով։
«Նավաստիները» - սլավոներենում՝ «հեծյալներ»։
«Նավավարները» - սլավոներենում՝ «որսորդները, բռնողները»։
--------------------------------
[29](Էջմիածին թարգ․) Քո բոլոր նաւավարները, թիավար քո առաջապահները ծովափին են կանգնելու
(Արարատ թարգ․) Եվ իրենց նավերից պիտի իջնեն բոլոր թիավարները, նավաստիները, ծովի մեջ եղող բոլոր նավավարներն ու հողի վրա կանգնեն
(Գրաբար) և իջցեն 'ի նաւաց իւրեանց. ամենայն նաւավարք քո և նաւամուտք քո առաջապահք նաւաց, յափն ծովուն կացցեն․
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: