Ա. Լոպուխին
Այսպես է ասում Տեր Աստված. «Ահա, Ես հովիվներին դեմ եմ և նրանցից հաշիվ եմ պահանջելու Իմ ոչխարների հետ կատարվածի համար, և այլևս թույլ չեմ տա նրանց արածեցնել ոչխարներին, և հովիվներն այլևս իրենք իրենց չպիտի արածեցնեն, և Իմ ոչխարներին պիտի ազատեմ նրանց կոկորդներից, և նրանք կերակուր չեն լինի նրանց համար»։ [10] (Սինոդական թարգ․)
Դատաստանն այն է միայն, որ հովիվները զրկվում են իրենց պարտականությունները կատարելու հնարավորությունից (մեղմ պատիժ):
«Նրանցից հաշիվ եմ պահանջելու Իմ ոչխարների հետ կատարվածի համար» - ասել է թե՝ «նրանց համար հաշիվ եմ պահանջելու» (հմմտ. Եբր. 13:17) և վերցնելու եմ նրանց ձեր ձեռքից, քանի որ դուք անտարբեր եք եղել նրանց նկատմամբ։
«Եվ Իմ ոչխարներին պիտի ազատեմ նրանց կոկորդներից» - 8-րդ համարում ոչխարներին ոչնչացնողի դերում հանդես են գալիս գիշատիչ գազանները. այստեղ արդեն որպես այդպիսին հիշատակվում են հենց իրենք՝ հովիվները, որոնք, ինչպես կարելի է հետևեցնել, ոչխարների համար գիշատիչ գազաններից ավելի լավը չեն։ Մարգարեի խոսքերից ելնելով՝ կարելի է կարծել, որ ժողովուրդը նույնիսկ գերության մեջ լինելով էլ նախկին հովիվների խնամքի ներքո են եղել, սակայն մարգարեն միայն ասում է, որ Իսրայելի վերականգնման ժամանակ կեցության նախկին պայմաններն այլևս չեն լինելու։
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Տէր Աստուած. «Ահաւասիկ ես այդ հովիւներին դէմ եմ ու հօտերս վերցնելու եմ դրանց ձեռքից, արգելելու եմ դրանց, որ արածացնեն հօտերս, եւ այլեւս դրանք չեն արածացնելու: Փրկելու եմ հօտերս դրանց ձեռքից. այլեւս նրանք կերակուր չեն լինելու դրանց համար»:
(Արարատ թարգ․) այսպես է ասում Տեր Աստված. "Ահա ես հովիվների դեմ եմ և նրանցից հաշիվ եմ պահանջելու իմ ոչխարների համար. և նրանց պիտի դադարեցնեմ ոչխար արածեցնելուց, և հովիվներն այլևս իրենք իրենց չպիտի արածեցնեն, իմ ոչխարներին պիտի ազատեմ նրանց բերանից, որպեսզի ուտելիք չլինեն նրանց համար"»։
(Գրաբար) Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Ահաւասիկ ե՛ս ‘ի վերայ հովուացդ. և պահանջեցի՛ց զխաշինս իմ ‘ի ձեռաց դոցա, և դադարեցուցից զդոսա յարածելոյ զխաշինս իմ, և ո՛չ ևս արածեսցեն զնոսա. և փրկեցի՛ց զխաշինս իմ ‘ի ձեռաց դոցա, և ո՛չ ևս եղիցին դոցա ‘ի կերակուր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: