Ա. Լոպուխին
«Նրանց կարածեցնեմ լավ արոտվայրերում, և նրանց արոտավայրը կլինի Իսրայելի բարձր լեռների վրա. այնտեղ նրանք կմակաղեն լավ մակաղատեղերում և կարածեն արգավանդ արոտվայրերում՝ Իսրայելի լեռների վրա»։ [14] ««Ես եմ հովվելու Իմ ոչխարներին և Ես եմ նրանց հանգիստ տալու», - ասում է Տեր Աստված»։ (Սինոդական թարգ․)
Տե՛ս Եզեկիելի մարգարեության սույն գլխի 12-րդ համարի բացատրությունը:
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) դրանք արածացնելու եմ Իսրայէլի լեռների վրայ, ձորերում ու երկրի բոլոր բնակավայրերում: Բերկրալից արօտավայրերում եմ արածացնելու դրանք, Իսրայէլի բարձր լեռների վրայ: Այնտեղ էլ լինելու են դրանց մակաղելու տեղերը. այնտեղ են դադար առնելու եւ հանգստանալու բարութեան ու գրգանքի մէջ: Փարթամ արօտավայրերում են արածելու դրանք, Իսրայէլի լեռների վրայ:
(Արարատ թարգ․) Նրանց լավ արոտում պիտի արածեցնեմ, և նրանց արոտավայրն Իսրայելի բարձր սարերի վրա պիտի լինի. այնտեղ լավ արոտավայրում պիտի մակաղեն և արգավանդ արոտում արածեն Իսրայելի սարերի վրա։
(Գրաբար) և ‘ի ձորս՝ և յամենայն բնակութեան երկրին. յարօտս փափկութեան արածեցից զնոսա ‘ի լերինն բարձու Իսրայէլի. և ա՛նդ եղիցին մակաղատեղք նոցա, ա՛նդ դադարեսցեն՝ և ա՛նդ հանգիցեն ‘ի գրգութեան բարութեանց. և յարօտս պարարտութեան արածեսցին ‘ի վերայ լերանցն Իսրայէլի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: