Եզեկիելի մարգարեության մեկնություն 36։10

Ա. Լոպուխին

«Եվ ձեզ վրա մարդկանց բազմութիւն պիտի բնակեցնեմ, Իսրայելի ամբողջ տունը, բոլորին, և քաղաքները պիտի բնակեցվեն ու ավերակները պիտի վերականգնվեն»։ [10] (Սինոդական թարգ․)
   

   Այգիներում և դաշտերում սպասվող պտղաբերությունից զատ՝ երկրին խոստացվում է նաև այն զարդարանքն ու ողորմությունը, որը դրսևորումն է լինելու այդ երկրի խիտ բնակչությունը:

   «Իսրայելի ամբողջ տունը, բոլորին» - ասել է թե՝ Հուդային և Եփրեմին (Եզեկ․ 20:40-րդ, 37:19-րդ համարներ և այլ տեղիներ):

      «Բոլորին» - Յոթանասնից թարգմանության մեջ՝ «մինչև վերջ», իսկ Վուլգաթայում բաց է թողնված։

   «Եվ քաղաքները պիտի բնակեցվեն» - ողջ մնացած մարդկանցով։

   «Ու ավերակները պիտի վերականգնվեն» - սլավոներենում՝ «անապատները պիտի պարսպապատվեն», ինչը ոչ ճշգրիտ թարգմանությունն է հունարեն «kai h hrhmwnenh oikodomhqh seton» արտահայտության, որ նշանակում է «ամայացածը (երկիրը) կվերակառուցվի»:
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Բազմացնելու եմ ձեր մէջ մարդ ու անասուն, առհասարակ Իսրայէլի տունն ամբողջովին: Վերաբնակեցուելու են քաղաքները, վերաշինուելու՝ աւերակները:
(Արարատ թարգ․) Եվ ձեզ վրա մարդկանց պիտի շատացնեմ, Իսրայելի ամբողջ տունը, բոլորին, և քաղաքները պիտի բնակեցվեն, իսկ ավերակները պիտի կառուցվեն։
(Գրաբար) և բազմացուցից ‘ի ձեզ մարդիկ, և համօրէն զտունն Իսրայէլի ‘ի սպառ. և բնակեսցին քաղաքք, և աւերակք շինեսցին։