Եզեկիելի մարգարեության մեկնություն 36։12

Ա. Լոպուխին

12-14․ «Եվ ձեր վրա մարդկանց պիտի բերեմ՝ Իմ ժողովուրդ Իսրայելին, և նրանք պիտի իշխեն քեզ վրա, երկի՛ր․ և դուք նրանց ժառանգությունը պիտի լինես և նրանց այլևս անզավակ չպիտի դարձնես»։ [12] «Այսպես է ասում Տեր Աստված. «Քանի որ ձեր մասին ասում են. «Դու մի երկիր ես, որ խժռում ես մարդկանց և քո ժողովրդին անզավակ ես դարձնում»»։  ««Դրա համար այլևս մարդկանց չպիտի խժռես և այլևս քո ազգին անզավակ չպիտի դարձնես, - ասում է Տեր Աստված»։ (Սինոդական թարգ․)
   

   «Քեզ վրա» - այստեղ անսպասելի փոխարինում է տեղի ունենում՝ հոգնակի («լեռներ») բառը դառնում է եզակի («երկիր»)․․․

   «Եվ նրանց այլևս անզավակ չպիտի դարձնես» - ․․․որոշ մեկնաբանների կարծիքով՝ մարգարեն այստեղ ակնարկում է Պաղեստինի ռազմավարական դիրքը (նվաճողական ձգտումներ ունեցող միապետությունների՝ Արևելքի և Արևմուտքի միջև) և անպաշտպանությունը, ինչն էլ որ խոչընդոտում էր Պաղեստինի բնակչության աճին։ Մեկնաբանների մյուս խմբի կարծիքով էլ՝ այստեղ նկատի է առնվում Պաղեստինում հաճախակիորեն կրկնվող սովը (30-րդ համար) կամ հողի ոչ բարեբեր վիճակը (Դ Թագ. 2։19): Ավետյաց երկրում գերիշխող՝ կյանքի նմանօրինակ անբարենպաստ պայմանների պատճառը, համաձայն մարգարեի առաջ քաշած տեսակետի, ոչ թե նրա բնական հատկություններն էին, այլ հենց Աստծո կամքը և Աստծո մտադրությունը, որը միտված էր բոլոր տեսակի փորձությունների միջոցով Իր ժողովրդին ուղղելու գործին:

   «Այլևս մարդկանց չպիտի խժռես և այլևս քո ազգին․․․» - վերը թվարկվածից բացի՝ կարող են նկատի առնվել նաև վայրի կենդանիները (տե՛ս 5:17-րդ համարի բացատրությունը; հմմտ․ 19:3, 6
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Այնպէս պիտի անեմ, որ մարդիկ՝ Իսրայէլի իմ ժողովրդը, տիրեն ձեզ: Նրանք ժառանգելու են ձեզ. բնակավայր էք լինելու նրանց համար եւ այլեւս անզաւակ չէք մնալու նրանցից:
(Արարատ թարգ․) Եվ ձեզ վրա մարդկանց քայլել պիտի տամ, նույն իմ ժողովուրդ Իսրայելին, և նրանք ձեր սեփականատերը կլինեն, ու դուք նրանց ժառանգությունը պիտի լինեք և նրանց այլևս անզավակ չպիտի անեք"»։
(Գրաբար) Եվ ձեզ վրա մարդկանց քայլել պիտի տամ, նույն իմ ժողովուրդ Իսրայելին, և նրանք ձեր սեփականատերը կլինեն, ու դուք նրանց ժառանգությունը պիտի լինեք և նրանց այլևս անզավակ չպիտի անեք"”»։