Եզեկիելի մարգարեության մեկնություն 36։18

Ա. Լոպուխին

«Եվ Ես Իմ զայրույթը նրանց վրա թափեցի այն արյան համար, որ նրանք թափել էին այս երկրի վրա, և այն բանի համար, որ նրանք պղծեցին այն իրենց կուռքերով»։
   
   Այստեղ մատնանշվում են երկու տեսակի՝ բարոյական և կրոնական բնույթ ունեցող մեղքեր։

   «Այն արյան համար, որ նրանք թափել էին» - նկատի են առնվում բռնությունները և բացահայտ սպանությունները, գուցե նաև, ի թիվս այլ բաների, անարդարացի մահապատիժները (Եզեկ․ 9:9-րդ համարի բացատրությունը)։    Այստեղից սկսած (այս հատվածը ներառյալ) մինչև սույն համարի վերջն ընկած հատվածը բացակայում է Վատիկանյան և շատ այլ ձեռագրերում:
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Բարկութիւնս թափեցի դրանց վրայ այն արեան համար, որ թափել էին երկրում, նաեւ՝ որովհետեւ իրենց կուռքերով պղծել էին այն:
(Արարատ թարգ․) Ուստի իմ զայրույթը նրանց վրա թափեցի այն արյան համար, որ թափել էին երկրի վրա, և այն կուռքերի համար, որոնցով անմաքուր էին դարձրել այն։
(Գրաբար) Եւ հեղի՛ զսրտմտութիւն իմ ‘ի վերայ դոցա վասն արեանն զոր հեղին յերկրին, և կռովք իւրեանց պղծեցին զնա.