Ա. Լոպուխին
6-7․ «Ուստի մարգարեացի՛ր Իսրայելի երկրի մասին և ասա՛ լեռներին ու բլուրներին, հեղեղատներին ու հովիտներին. «Այսպես է ասում Տեր Աստված. «Ահա, Ես այս բաները խոսեցի Իմ նախանձախնդրությամբ և Իմ զայրույթով, որովհետև դուք ձեր վրա կրում եք ազգերի նախատինքը»»։[6] «Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Ես բարձրացրի Իմ ձեռքը երդումով, որ ձեր շուրջը եղող ազգերն իրենք պիտի կրեն իրենց նախատինքը»»։ (Սինոդական թարգ․)
Քանի որ Իսրայելը (և Իսրայելի հետ նաև՝ Իսրայելի Աստված, ինչից էլ որ հետևում է երդումը) ենթարկվել է հեթանոսների ամոթանքին և ծաղրուծանակին, ապա այդ ամենը (այդ ամոթանքն ու ծաղրուծանակը) պիտի պատուհասեն նույն հեթանոսներին. նրանց բաժին է հասնելու այն նույն ճակատագիրը, որը նրանք նախատեսել էին Իսրայելի համար:
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Ուստի մարգարէացի՛ր Իսրայէլի երկրի վրայ ու ասա՛ լեռներին ու բլուրներին, ձորերին ու դաշտերին. այսպէս է ասում Տէր Աստուած. «Ահա ես իմ նախանձով ու բարկութեամբ խօսեցի այն բանի համար, որ դուք հեթանոսներից նախատինք էք կրել»:
(Արարատ թարգ․) Ուստի մարգարեացի՛ր Իսրայելի երկրի մասին և ասա՛ սարերին ու բլուրներին, հեղեղատներին ու հովիտներին. Այսպես է ասում Տեր Աստված. "Ահա ես խոսում եմ նախանձախնդրությամբ և իմ զայրույթով, որովհետև դուք ազգերի նախատինքը կրեցիք"։
(Գրաբար) Վասն այնորիկ մարգարեա՛ց ‘ի վերայ երկրին Իսրայէլի, և ասասցես ցլերինս և ցբլուրս և ցձորս և ցդաշտս. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Ահաւասիկ ես նախանձո՛ւ իմով և բարկութեամբ խօսեցայ. փոխանակ կրելոյն ձերոյ նախատինս ‘ի հեթանոսաց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: