Եզեկիելի մարգարեության մեկնություն 37։20

Ա. Լոպուխին

«Իսկ երբ այն երկու գավազանները, որոնց վրա դու պիտի գրես, քո ձեռքում լինեն նրանց աչքի առաջ»։ [20] (Սինոդական թարգ․)
   

   «Իսկ երբ ․․․ լինեն» - սլավոներենում ավելի ստույգ՝ «և կլինեն»։ Հաջորդ կանխասացության ամբողջ ընթացքում մարգարեն պետք է իր ձեռքում միացված երկու գավազաններ պահեր։ «Խորհրդանշական գործողությունից ճառագող դրամատիկ տպավորությունն անհերքելի էր» (Սմենդ):
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Իսկ այն գաւազանները, որոնց վրայ դու գրեցիր, լինելու են քո ձեռքին, նրանց աչքի առաջ:
(Արարատ թարգ․) Եվ այն փայտերը, որոնց վրա դու պիտի գրես, նրանց աչքի առաջ քո ձեռքին թող լինեն։
(Գրաբար) և եղիցին գաւազանքդ յորս դու գրեցեր ‘ի ձեռին քում առաջի նոցա։