Եզեկիելի մարգարեության մեկնություն 37։24

Ա. Լոպուխին

«Իսկ Իմ ծառա Դավիթը Թագավոր կլինի նրանց վրա և կլինի նրանց բոլորի Հովիվը, և նրանք կընթանան Իմ պատվիրաններով և Իմ կանոնները կպահեն ու կկատարեն դրանք»։ [24] (Սինոդական թարգ․)
   
   Սույն համարի երկու կեսերի միջև կապը կա՛մ այնպիսին է, որ վախճանաբանական (էսխատոլոգիական) թագավորը (այսինքն՝ Մեսիան) երկրի վրա պետք է լինի արդարության և օրենքի՝ Աստծո կողմից նշանակված պահապանը (հմմտ. Եզեկ․ 34:23, Ես․ 9-րդ, 11-րդ, 32-րդ գլուխներ, Երեմ․ 23-րդ գլուխ), կա՛մ էլ այնպիսին, որ այդ արդարության՝ երկրի վրա հաստատումն է հնարավոր դարձնելու Նրա թագավորությունը:

   «Իմ ծառա Դավիթը» - տե՛ս Եզեկիելի մարգարեության 34:23-րդ համարի բացատրությունը։

--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Եւ իմ ծառայ Դաւիթն իշխելու է նրանց վրայ, լինելու է մէկ հովիւ նրանց բոլորի համար, որպէսզի նրանք իմ պատուիրաններով ընթանան, օրէնքներս պահեն ու դրանք գործադրեն:
(Արարատ թարգ․) Եվ իմ ծառա Դավիթը կթագավորի նրանց վրա, և նրանց բոլորին մեկ հովիվ կլինի. իմ պատվիրաններով կընթանան և իմ կանոնները կպահեն ու դրանք կկատարեն։
(Գրաբար) Եւ ծառայ իմ Դաւիթ՝ իշխա՛ն ‘ի մէջ դոցա. և մի հովիւ եղիցի ամենեցուն դոցա. զի ըստ հրամանաց իմոց գնասցեն և զիրաւունս իմ պահեսցեն, և արասցեն զնոսա: