Ա. Լոպուխին
«Եվ ձեզ պիտի ծածկեմ ջղերով, և ձեզ վրա միս պիտի բերեմ և ձեզ պիտի պատեմ մաշկով, ու ձեր մեջ շունչ պիտի դնեմ, և պիտի կենդանանաք, ու պիտի իմանաք, որ Ես եմ Տերը»»։ [6] (Սինոդական թարգ․)
«Պիտի ծածկեմ» - եբրայեցերեն «կառամ» բայը եզակի կիրառություն ունի (այստեղից բացի՝ գործածվում է միայն 8-րդ համարում և ասորերենում՝ ըստ եբրայական տեքստի 43:20-րդ համարի)։ Հնարավոր է, որ սա անատոմիական եզրույթ է:
«Ջղերը, միսը և մաշկը» - այս եզրույթները շարադրված են բնականոն հերթականությամբ. սա մի վկայություն է հին ժամանակներում մարդկանց ունեցած անատոմիական գիտելիքների, այդ թվում՝ նյարդերի (ջղերի)՝ օրգանիզմում ունեցած դերի մասին։
«Շունչը» («հոգին») այն գլխավոր պայմանն է, որը, որպես այդպիսին առաջին տեղում էր նշվում 5-րդ համարում, իսկ այստեղ այն դրված է իր տեղում (հմմտ․ 9-րդ համար․ Յոթանասնից թարգմանության մեջ՝ «Իմ շունչը»)։ Սուրբ Հոգին կյանքի աղբյուրն է․ փորձ է արվում խուսափել 5-րդ համարի հետ առնչությամբ դիտարկելի հնարավոր տավտոլոգիայից (ավելորդաբանությունից)։
«Եվ պիտի իմանաք, որ Ես եմ Տերը» - ուրիշ ոչինչ այնքան խոսուն չի արտահայտվում Աստծո ամենակարողության մասին, որքան դա կարող է անել հարության խորհուրդը:
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) ձեզ ջղեր եմ տալու, ձեզ վրայ միս եմ բերելու եւ մաշկ քաշելու, իմ հոգին եմ տալու ձեզ, եւ դուք կենդանանալու էք: Եւ պիտի իմանաք, որ ես եմ Տէրը»»:
(Արարատ թարգ․) Եվ ձեր մեջ ջղեր պիտի դնեմ. ձեզ վրա միս պիտի բերեմ և ձեզ մորթով պատեմ, ձեր մեջ շունչ պիտի դնեմ, և դուք պիտի կենդանանաք։ Եվ պիտի իմանաք, որ ես եմ Տերը"»։
(Գրաբար) և տաց ‘ի ձեզ ջիլս, և ածից ‘ի վերայ ձեր մարմինս, և ձգեցից ‘ի վերայ ձեր մորթ. և տաց զոգի իմ ‘ի ձեզ, և լինիջիք կենդանի. և ծանիջիք թէ ես եմ Տէր.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: