Եզեկիելի մարգարեության մեկնություն 39։27

Ա. Լոպուխին

«Երբ որ Ես նրանց հետ բերեմ ազգերի միջից ու ժողովեմ նրանց իրենց թշնամիների երկրներից և նրանց մեջ ցույց տամ Իմ սրբությունը շատ ազգերի աչքի առաջ»։ [27] (Սինոդական թարգ․)
   

   Իսրայելը, ինչպես և հեթանոսները, կարող էին կասկածանքով վերաբերվել Յահվեի զորությանը՝ հայացք գցելով իրենց գերությանը և ցրվածությանը, ուստի այդ գերությունից հրեաների վերադարձը վերջապես կվերականգնի Իսրայելում Աստծո մասին ճշմարիտ և ամրակուռ պատկերացումն ու Նրա անվան պատիվը (սրբությունը):
--------------------------------
[27](Էջմիածին թարգ․) Երբ նրանց վերադարձնեմ ազգերի միջից, հաւաքեմ հեթանոսների երկրներից, սուրբ եմ լինելու նրանց մէջ, ազգերի առաջ:
(Արարատ թարգ․) Երբ որ ես նրանց հետ բերեմ ազգերի միջից ու ժողովեմ իրենց թշնամիների երկրներից և նրանց միջոցով սրբանամ շատ ազգերի աչքին,
(Գրաբար) 'ի դարձուցանել ինձ զնոսա յազգաց, և ժողովել զնոսա ' ի գաւառաց հեթանոսաց։ Եւ սուրբ եղէ՛ց 'ի նոսա առաջի ազգաց.