Եզեկիելի մարգարեության մեկնություն 39։28

Ա. Լոպուխին

«Եվ կիմանան, որ Ես եմ նրանց Տեր Աստվածը, երբ նրանց սփռելով ազգերի մեջ՝ նորից հավաքեմ նրանց իրենց երկրում և այլևս այնտեղ չթողնեմ նրանցից ոչ մեկին։ [28] (Սինոդական թարգ․)
   

   «Այն փորձությունները, որոնց Իսրայելը ենթարկվել էր, ինչպես նաև հրեաների՝ Աստծուց ստացած բարերարությունները, իսրայելացիների մտքերը կբարձրացնեն դեպի Աստված և նրանց ցույց կտան, որ Իսրայելի հետ կատարվող ամեն բան տեղի է ունենում Աստծո կամքի համաձայն» (Տրոշոն):

   «Նրանց սփռելով ազգերի մեջ» - Յոթանասնից թարգմանության մեջ՝ «մշտապես նրանց պիտի հայտնվեմ ազգերի մեջ»։

   «Եվ այլևս այնտեղ չթողնեմ նրանցից ոչ մեկին» - «Բաբելոնի կործանումից հետո բոլոր իսրայելացիները կարող էին վերադառնալ իրենց երկիրը, իսկ նրանք, ովքեր կամավորաբար կմնային օտար երկրներում, հատուկ վայր կունենային իրենց պաշտամունքը մատուցելու համար» (Գենգստենբերգ)։
--------------------------------
[28](Էջմիածին թարգ․) Եւ պիտի իմանան, որ ես եմ իրենց Տէր Աստուածը, երբ նրանց յայտնուեմ ժողովուրդների մէջ: Նրանց հաւաքելու եմ իրենց երկիրն ու այլեւս ոչ մի տեղ նրանցից մարդ չեմ թողնելու:
(Արարատ թարգ․) ծանիցեն թէ ես եմ Տէր Աստուած նոցա, յերևել ինձ նոցա 'ի մէջ ազգաց. և ժողովեցից զնոսա յերկրին իւրեանց, և ո՛չ ևս թողից 'ի նոցանէ ուրեք .