Ա. Լոպուխին
4-5. «Դու պիտի ընկնես Իսրայելի լեռների վրա, դու ու քո բոլոր զորագնդերը և քեզ հետ եղող ժողովուրդները. քեզ կերակուր եմ դարձնելու ամեն տեսակի գիշատիչ թռչունների և դաշտային գազանների համար»։ [4] ««Բաց դաշտում պիտի ընկնես, որովհետև Ե՛ս ասացի դա,- ասում է Տեր Աստված»։ (Սինոդական թարգ․)
Այստեղ հարկ է հիշել, թե հին ժամանակների մարդու համար ինչ էր նշանակում զրկվել հուղարկավորությունից: Քրիստոնեության մեջ արդեն այդ նշանակությունն առավել նվազ է. սուրբ Նեղոս Սինայեցին, օրինակ, իր կտակի մեջ հրահանգում էր իր մարմինը նետել գազանների և թռչունների դիմաց՝ նրանց որպես կերակուր ծառայելու համար:
«Բաց դաշտում» - տե՛ս Եզեկիելի մարգարեության 26:5-րդ համարի բացատրությունը։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Կործանելու եմ քեզ Իսրայէլի լեռների վրայ, եւ դու ու քո շուրջը բոլոր գտնուողներն էլ ընկնելու էք: Քեզ հետ եղած բոլոր ժողովուրդներն էլ կեր են դառնալու բոլոր գիշատիչ թռչուններին, կեր են դառնալու անապատի բոլոր գազաններին,
(Արարատ թարգ․) Իսրայելի սարերի վրա պիտի ընկնես դու ու քո զորագնդերը և քեզ հետ եղող ժողովուրդները. քեզ ամեն տեսակ գիշատիչ թռչունի և դաշտի գազանի կերակուր եմ դարձնելու։
(Գրաբար) 'ի վերայ լերանցն Իսրայէլի. և անկանիցիս դո՛ւ և ամենեքին որ զքև իցեն. և ազգքն որ ընդ քեզ իցեն, մատնեսցին 'ի կերակուր հաւո՛ւց և ամենայն թռչնոց. և ամենայն գազանաց անապատի ետու զքեզ 'ի կերակուր.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: