Եզեկիելի մարգարեության մեկնություն 40։26

Ա. Լոպուխին

«Այնտեղ բարձրանալու համար յոթ աստիճան կար, և նրա նախասրահները դրանց առջևում էին, և արմավենիների զարդարանքը՝ մեկը այս կողմից, և մյուսը՝ այն կողմից, դրանց սյուների վրա»։ [26] (Սինոդական թարգ․)
   

    «Նախասրահները» - եբրայեցերենում՝ «էլամավ», Յոթանասնից թարգմանության մեջ՝ «էլամներ»։

    «Դրանց առջևում էին» - Յոթանասնից թարգմանության մեջ՝ «ներսում»․ տե՛ս 22-րդ համարը։ Այստեղ պետք է որ նկատի առնվի շքամուտք – սյունասրահը, որի հետ կապված է հաջորդող նախադասությունը․ «Արմավենիների զարդարանքը՝ մեկը այս կողմից, և մյուսը՝ այն կողմից, դրանց սյուների վրա» - բառացիորեն՝ «և արմավենիներ՝ դրա մեջ», այսինքն՝ «էլամ»-ի կամ «դարպաս»-ի վրա, Յոթանասնից թարգմանության մեջ՝ «դրանց վրա»․․․ Արմավենիների զարդանախշերի սիմետրիկ դասավորությունը մարգարեի կողմից հաղորդվող մի նոր մանրամասնություն է․ հյուսիսային և հարավային դարպասները դիտելիս դարպասի վրայի պատկերին մեկից ավելի նմանօրինակ դետալներ են ավելացվել, պատկեր, որը, ըստ երևույթին, ամբողջությամբ ուրվագծված է եղել արևելյան դարպասի վրա:
--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) Դուռը եօթը աստիճաններ ունէր, ներսում՝ կամարներ եւ արմաւենիներ այս ու այն կողմերից՝ սիւնազարդ սրահների վրայ:
(Արարատ թարգ․) Եվ յոթ աստիճան կար այնտեղ բարձրանալու համար, և նրա նախասրահը նրա առջևում էր, և իր դրանդիներն այս կողմից և այն կողմից արմավենիներ ունեին։
(Գրաբար) Եւ եւթն սանդուխք 'ի նմա. և կամարք 'ի ներքս, և արմաւենիք աստի և անտի' ի վերայ կոնքիցն ․