Եզեկիելի մարգարեության մեկնություն 40։42

Ա. Լոպուխին

«Եվ ևս չորս սեղան՝ ողջակեզները պատրաստելու համար, տաշած քարերից, երկարությունը՝ մեկուկես կանգուն, և լայնությունը՝ մեկուկես կանգուն, իսկ բարձրությունը՝ մեկ կանգուն. դրանց վրա պետք է դնեին այն գործիքները, որոնցով մորթում էին ողջակեզները և մյուս զոհաբերությունները»։ [42] (Սինոդական թարգ․)
   

    Նշված ութ սեղաններից բացի, որոնց մասին չի ասվում, թե դրանք ինչ նյութից էին պատրաստված, եղել են ևս 4 քարե սեղաններ (հին ժամանակներից ի վեր քարը համարվում էր զոհասեղանի համար ամենահարմար նյութը. հեթանոսները նույնիսկ քարերի պաշտամունք ունեին), որոնց մասին էլ, իր հերթին, չի ասվում, թե դրանք որտեղ են տեղակայված եղել։ Այս հարցն անպատասխան է թողնվում գուցե ա՛յն պատճառով, որ դա ինքնին հասկանալի է հենց այն նպատակից, որին նշված սեղանները ծառայում էին։ Դրանք ունեին 1-1/2 կանգուն երկարություն, 1-1/2 կանգուն լայնություն և 1 կանգուն բարձրություն ու ծառայում էին զոհաբերության նպատակով մատուցվող կենդանիներին մորթելու գործիքների պահպանության համար։ Ողջակեզի զոհաբերությունն իր ունեցած նշանակությամբ հիշատակվում է որպես ամենասրբազան զոհաբերության տեսակ։
--------------------------------
[42](Էջմիածին թարգ․) Կոփածոյ քարերից էին ողջակիզման չորս սեղանները, կանգուն ու կէս երկարութեամբ, կանգուն ու կէս լայնութեամբ եւ կանգուն ու կէս 887 բարձրութեամբ, որպէսզի դրանց վրայ դնէին գործիքը, որով մորթում էին զոհերն ու ողջակէզները:
(Արարատ թարգ․) Եվս չորս սեղան ողջակեզի համար, տաշած քարից. երկարությունը՝ մեկուկես կանգուն, լայնությունը՝ մեկուկես կանգուն, բաձրությունը՝ մեկ կանգուն. դրանց վրա պետք է դնեին այն գործիքները, որոնցով մորթում էին ողջակեզը և զոհը։
(Գրաբար) Եւ չորք սեղանք ողջակիզացն քարեղէնք կոփածոյք. կանգնա՛ւ և կիսով երկայնութիւն, և կանգնաւ և կիսով 'ի լայնութիւն, և կանգնաւ և կիսով' ի բարձրութիւն. զի 'ի վերայ նոցա դիցեն զգործին ՝ որով զենուցուն անդ զողջակէզսն և զզոհսն: