Ա. Լոպուխին
«Նախասրահի երկարությունը՝ քսան կանգուն, իսկ լայնությունը՝ տասնմեկ կանգուն, և այնտեղ բարձրանում էին տասը աստիճաններով․ և սյուների մոտ որմնասյուներ կային. մեկը՝ մի կողմից, իսկ մյուսը՝ մյուս կողմից»։ [49] (Սինոդական թարգ․)
Նախասրահի երկարությունը, ըստ մարգարեին հատուկ բառապաշարի գործածության, երկու չափումներից ավելի մեծ է, ինչն այս դեպքում համապատասխանում է տաճարի լայնությանը՝ Ա Թագավորաց 6։3-րդ համարում առկա չափումների ճիշտ հակառակը։ Լայնությունը նշվում է ոչ կլոր և ոչ էլ խորհրդանշական 11 թվով, ուստի Յոթանասնից թարգմանության առաջարկած տարընթերցումն ավելի նախընտրելի է՝ «12»: Այն դեպքում, երբ դեպի արտաքին դարպասը տանող աստիճանները 7-ն էին, դեպի ներքին դարպասը տանող աստիճանները՝ 8 -ը, դեպի բուն տաճար տանում էր 10 աստիճանից բաղկացած հսկայական սանդուղքը՝ որպես նշան տաճարի առանձնահատուկ սրբության․․․
«Եվ սյուների մոտ որմնասյուներ կային»․․․ - մուտքի մոտ գտնվող սյուների ամենաուղիղ նպատակը որպես հենասյուն ծառայելն էր. այստեղից էլ ծագում է դրանց անվանումը՝ «ամուդիմ» - «հենարաններ», «հիմնասյուներ»։ Նմանօրինակ սյուները հատուկ էին եգիպտական տաճարներին։ Դրանք հատկապես ուշագրավ էին Մելքարտի Տյուրոսյան տաճարում (Herrod. II, 44), Պաֆրոսյան և Հիերապոլիսյան տաճարներում (Nowack Archaol IV, 1.76)։ Իրենց բարձրությամբ այս սյուները տաճար մուտք գործողների մտքերը բարձրացնում էին դեպի Աստված։
--------------------------------
[49](Էջմիածին թարգ․) Սիւնազարդ սրահի բարձրութիւնը քսան կանգուն էր, նրա լայնութիւնը՝ տասնմէկ: Տասը աստիճաններով էին բարձրանում այնտեղ. այս ու այն կողմերից երկու սիւներ ունէր:
(Արարատ թարգ․) Նախասրահի երկարությունը՝ քսան կանգուն, լայնությունը՝ տասներկու կանգուն. աստիճաններով էին բարձրանում, և դրանդիների մոտ որմնասյուներ կային. մեկը՝ մի կողմից, իսկ մյուսը՝ մյուս կողմից։
(Գրաբար) Եւ զբարձրութիւն կոնքին քսա՛ն կանգուն. և զլայնութիւն նորին ՝ մետասան կանգուն. և ընդ տասն աշտիճան ելանէին 'ի նա, և սիւնք երկո՛ւ էին աստի և անտի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: