Եզեկիելի մարգարեության մեկնություն 41։17

Ա. Լոպուխին

«Դռների վերևից՝ ինչպես տաճարի ներսում, այդպես էլ դրսում, և ամբողջ պատի վրա շուրջանակի՝ ներսից և դրսից, քանդակված պատկերներ կային»։ [17] (Սինոդական թարգ․)
   
    Բացի փայտե տախտակադրվագներից («панель») և պատուհաններից, ուրիշ ինչո՞վ էին զարդարված տաճարի պատերը: Վկայության խորանի և Սողոմոնի տաճարի հետ ունեցած նմանությունը թույլ է տալիս կանխատեսել մարգարեի այս հարցի պատասխանը. եբրայեցերենին ավելի մոտ է հետևյալ տարբերակը. «Դռների բարձրության վրա՝ («ալ-մեալ» - ավելի ստույգ՝ «մինչև դռների գագաթը», - սլավոներենում՝ «նույնիսկ մինչև», ռուսերենում՝ «դռների վերևից», այսինքն՝ դռների վերևից մինչև ներքև) տաճարի պատերի վրա, տաճարի պատերին՝ մինչև (ներառյալ) ներքին տունը (սրահը), այսինքն՝ մինչև «դավիր»՝ Սրբություն Սրբոցը (ռուսերենում՝ «ինչպես տաճարի ներսում», սակայն «ադ գաբաիտ գապնիմ» արտահայտությունը դա չի կարող այդ նշանակությունն ունենալ) և արտաքին տունը (սրահը), այսինքն՝ սրբարանը և նախասրահը (սլավոներենում՝ «և մինչև արտաքին» - բայց այստեղ նախդիրն այլևս «ադ դո»-ն չէ, այլ «լէ»-ն; ռուսերեն թարգմանության մեջ՝ «այդպես էլ դրսում»)՝ հավասարապես շենքի թե՛ ներքին (բապնիմ) և թե՛ արտաքին (բախացոն) հատվածներում շուրջբոլորը «միդդոտ»-ներ կային»։ Այս վերջին՝ «միդդոտ» բառով նկատի են առնվում կա՛մ շրջանակված տարածությունները՝ պատերի վրա առկա մեծ քառանկյունները, այլ կերպ ասած՝ հաջորդիվ հիշատակվող պատկերների (ֆիգուրների)  համար նախատեսված պատերի ռելիեֆային շրջանակները (Նեեմ. 3:11-րդ և 19-21-րդ համարներում այս բառը կիրառվում է գետնի վրա արվող բաժանումների վերաբերությամբ), կա՛մ էլ հենց այդ վերոհիշյալ նույն, վիթխարի պատկերները (ռուսերեն թարգմանության մեջ՝ «քանդակված պատկերներ»․ Թվոց գրքի 13:32-րդ համարում այս բառը կիրառվում է հսկաների վերաբերությամբ, Երեմիայի մարգարեության 22:14-րդ համարում՝ հսկայական տան որոշ մասերի կամ պարագաների վերաբերությամբ): Սլավոներեն թարգմանության մեջ և հունարեն ձեռագրերի մի մասում «մեռռի» («մադադ» - «չափել») բառը կարծես թե դիտարկվում է որպես ստորև նկարագրվող պատկերների (ֆիգուրների) սիմետրիկության (համաչափության) ցուցիչ (Օլեսնիցկի, էջ 301, Մուրետ․ էջ 245)։ Այդ նշանակությունն ունի նաև Վուլգաթայի համապատասխան կիրառությունը՝ «ad mensuram»։ Վատիկանյան և մյուս ձեռագրերում այս բառը բացակայում է։
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) ինչպէս ներսից, այնպէս էլ դրսից: Ամբողջ տաճարի վրայ, շուրջբոլորը, ներսից ու դրսից,
(Արարատ թարգ․) մինչև մուտքի վերևը, մինչև ներքին տաճարը, և դուրսը, և ամբողջ պատի վրա շուրջանակի ներսից և դրսից ամեն բան շինված էր չափերով։
(Գրաբար) որպէս և 'ի ներքոյ կողմանն մինչև յարտաքինն։ Եւ 'ի վերայ ամենայն տանն շուրջ շրջանակաւ, և' ի վերայ ամենայն տանն շուրջանակի ներքոյ և արտաքոյ,